Սա անտանելի անմարդկային վերաբերմունք է, բայց առավել անթույլատրելի է, որ… Արթուր Սաքունցի կոշտ հարցադրումը

Սա անտանելի անմարդկային վերաբերմունք է, բայց առավել անթույլատրելի է, որ… Արթուր Սաքունցի կոշտ հարցադրումը: Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ Հայաստան են ժամանում շուրջ 50 հայ գե րիներ: Սակայն տեղեկությունը տարածվելուց քիչ անց հայտնի դարձավ, որ վերադարձող ինքնաթիռը դատարկ է:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի Հանրապետության կառավարությունից, վարչապետից, փոխվարչապետից պահանջում եմ պարզաբանում ներկայացնել, ամենայն մանրամասնությամբ այսօր

գե րիների վերադարձի հետ կապված այս ամբողջ խայտառակ պատմության պատճառների մասին։ Սա անտանելի անմարդկային վերաբերմունք է, բայց առավել անթույլատրելի է պարզաբանումների չներկայացնելն ու պատասխանատվության բացականությունը։

Շատ հստակ տեղեկացրեք, թե ինչի հիման վրա տարածվեց գեր իների վերադարձի վերաբերյալ տեղեկությունը, ով ում հետ է պայմանավորված եղել, և ինչու չի կատարվել վերադարձը»։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *