Վերջին ժամանակներս բազում հարցեր եմ ստանում ՔՈՎԻԴ-19-ի պատվաստման մասին, փորձել եմ հակիրճ ձևակերպել հիմնական ինֆորմացիան… Տաթևիկ Հովակիմյանի ԿԱՐԵՒՈՐ գրառումը

Սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը գրում է. Քանի որ վերջին ժամանակներս բազում հարցեր եմ ստանում պացիենտներից ՔՈՎԻԴ-19-ի պատվաստման մասին, փորձել եմ հակիրճ հարց ու պատասխանի ձևով ձևակերպել հիմնական ինֆորմացիան։ Հուսով եմ՝ օգտակար կլինի, ամեն դեպքում պետք է նկատի ունենալ, որ սա ընդհանուր տեղեկատվություն է, և սպեցիֆիկ իրավիճակների դեպքում արժե դիմել Ձեր սրտաբանին։

Արդյո՞ք բոլոր սիրտ-անոթային պացիենտները պետք է ստանան պատվաստում, թե՞ կան սպեցիֆիկ բացառություններ։ Կարևոր է, որ սիրտանոթային հիվանդություններով բոլոր պացիենտները ստանան ՔՈՎԻԴ-19 դեմ պատվաստում։ Այն կարող է չկանխարգելել հիվանդանալը, սակայն միանշանակ նվազեցնում է ծանր հիվանդանալու և հետևաբար, նաև մա հանալու կամ հաշմա նդամ դառնալու ռիսկը։

Սիրտ-անոթային խնդիրներով պացիենտները գտնվում են հիվանդության ծանր ընթացքի ռիսկի խմբում և կարևոր է առաջարկվելու դեպքում համաձայնվել։ Սիրտանոթային հիվանդությունների օրինակներ են՝ նախասրտերի ֆիբրիլյացիան, սրտի իշեմիկ հիվանդությունը, բնածին սրտի հիվանդությունները, թոքային էմբոլիաները, ծայրամասային անոթային հիվանդությունները, ինսուլտը, զարկերակային հիպերտենզիան և այլն։ Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ

պատվաստանյութը սրտի խնդրով պացիենտի վրա։ Պատվաստանյութերի կապակցությամբ արված կլինիկական հետազոտությունները ներառել են սիրտ-անոթային հիվանդություններով պացիենտներ։ Այս պացիենտների մոտ չեն գրանցվել լուրջ կողմնակի երևույթներ։ Ամենից հաճախ դրսևորվող գանգատներն են՝ ներարկման հատվածի ցավ , հոգնածություն, գլխացավ, դող կամ մկանացավեր։ Գանգատները որպես

կանոն տևում են 24-48ժ ու դրական պատասխանում են պարացետամոլի ընդունմանը։ Արտահայտված ալերգիկ ռեակցիաները շատ հազվադեպ են՝ հանդիպում են երկու միլիոն մարդուց մեկի մոտ։ Հետևաբար, պատվաստման դրական ազդեցությունը միանշանակ գերակշռում է այդ ռիսկի հետ համեմատելիս։ Արդյո՞ք պատվաստանյութն ունի փոխազդեցություն սիրտ-անոթային դեղորայքի հետ։

Նման երևույթ հայտնի չէ։ Շատ կարևոր է, որ պատվաստման շրջանում պացիենտները շարունակել ընդունել իրենց ամենօրյա դեղորայքը։ Պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալուց հետո կարո՞ղ եմ վերադառնալ նորմալ կյանքի (չպահել սոցիալական հեռավորություն, չկրել դիմակ և շփվել մեծ քանակությամբ մարդկանց հետ)։

Պատվաստումն արդյունավետ է 75-95 տոկոս դեպքերում, այսինքն հիվանդանալու որոշակի փոքր ռիսկ այնուամենայնիվ մնում է։ Բացի այդ՝ առայժմ հայտնի չէ՝ արդյոք պատվաստված անձինք հանդիսանում են վարակի փոխանցող, թե՞ ոչ։ Վերոնշյալ պատճառներից ելնելով՝ ամեն դեպքում խորհուրդ է տրվում շարունակել կիրառել պաշտպանիչ միջոցները (կրել դիմակ և պահպանել հեռավորություն)։

Ես հասկանում եմ, որ պետք է ստանամ պատվաստանյութը երկու անգամ։ Պարտադի՞ր է, որ դա լինի նույն պատվաստանյութը, թե՞ կարելի է փոխել տեսակը։ Իդեալականում ցանկալի է ստանալ նույն տիպի պատվաստանյութը։ Բայց եթե ինչ-որ պատճառով պատվաստանյութն առկա չէ, կարելի է կատարել պատվաստում այլ տեսակով։ Քանի որ բոլոր պատվաստանյութերը հիմնված են համանման վեկտորի վրա, շատ հավանական է, որ երկրորդ տարբեր պատվաստանյութի դեղաչափն էֆեկտիվ լինի։

Ի՞նչ կպատահի, եթե ես չստանամ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը նշված ժամկետներում։ Չնայած պատվաստվելուց 12 օր անց իմունիտետն առաջանում է, բայց երկրորդ դեղաչափը պարտադիր է՝ այն խթա նելու համար։ Պֆայզեր ընկերության տվյալները խոսում են 21 օր ինտերվալի օգտին։ Աստրա-Զենեկա պատվաստանյութի հետ արված հետազոտությունները նշում են, որ այն կարող է էֆեկտիվ լինել, եթե երկու դեղաչափերի ներա րկման միջև ընկնում է մինչև 12 շաբաթ։ Այդ պատճառով երկրների մեծ մասն աշխատում է առաջին ներարկումն անել ինչքան շուտ, այնքան լավ, իսկ երկրորդը՝ ոչ ուշ քան 12 շաբաթից։

Լավ եղեք և առողջ Աղբյուրներ՝ European Medicines Agency (EMA): Treatments and vaccines for COVID-19. Read European Commission: Questions and Answers: COVID-19 vaccination in the EU. Read British Heart Foundation: Coronavirus vaccine: your questions answered. Read
American Heart Association (AHA): Heart disease and stroke medical experts urge public to get COVID-19 vaccinations. Read American College of Cardiology (ACC). CardioSmart. COVID-19 Vaccines. Read

COVID-19 FAQS medication, treatment and vaccines | Arthritis Foundation. Read
Public Health England: COVID-19 vaccination: guide for older adults. Read
Public Health England: Guidance. COVID-19: the green book, chapter 14a. Coronavirus (COVID-19) vaccination information for public health professionals.

Read Information for healthcare professionals on COVID-19 vaccine AstraZeneca. Read
Mayo Clinic: COVID-19 (coronavirus) in babies and children. Read Helio: Q&A — When will a COVID-19 vaccination be widely available for all children. Read

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *