Վերականգնվում է Հայաստան-Վրաստան երկաթուղային հաղորդակցությունը… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Վերականգնվում է Հայաստան-Վրաստան երկաթուղային հաղորդակցությունը… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հունիսի 15-ից Վրաստանի ու Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը կվերսկսվի: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, հայտնում է jnews.ge-ն:

«Հունիսի 15-ին Երևան-Բաթում 1-ին գնացքը կմեկնի Թբիլիսիով, ինչը նշանակում է, որ մեր միության և հարևան երկրի զբոսաշրջիկները կկարողանան այցելել Վրաստան, Սևծովյան հանգստավայրեր, մայրաքաղաք ու զբոսաշրջային այլ ուղղություններ»,- ասել է Թուրնավան:

Միաժամանակ նախարարը հավելել է, որ հունիսի 1-ին ցամաքային սահմանները բացվելուց հետո դեպի Վրաստան զբոսաշրջիկների հոսքը զգալիորեն ավելացել է: Հիշեցնենք` Վրաստանի ցամաքային սահմանը հատել հնարավոր է պատվաստման ամբողջական

կուրս անցնելուց հետո` ՊՇՌ թեստի բացասական պատասխանով։ Չպատվաստված հյուրերն այցի երրորդ օրը պարտավոր են իրենց հաշվին կրկնակի թեստավորվել, հակառակ դեպքում երկու հազար լարի տուգանք է սպառնում։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *