ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, որ հասարակությունը թքելու է իր վրա․ Սերժ Սարգսյան

Հիմա ձեր ներկայությամբ ասում եմ՝ ես դրան՝ այդ անբա րոյականին քսանչորս ժամ ժամանակ եմ տալիս․ կա՛մ պիտի մի փաստ ներկայացնի, կա՛մ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, եթե արդեն էդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա։ Այս մասին հայտարարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր հասցեին Նիկոլ Փաշինյանի

կողմից արված հայտարարություններին ի պատասխան։ «Երկար տարիներ նրանք այդ կեղծ տեղեկությունը տարածում էին, ու ես այն ժամանակ անհրաժեշտ չէի գտնում նրանց պատասխանել՝ նկատի ունենալով, որ ես նախագահ էի, մեր անվտ անգության ծառայությունները ինձ էին ե նթարկվում, եւ պետք է ասեին՝ այդ ամբողջ ինֆորմացիան պահում են եւ այլն։ Նա «ղալաթ է անում», եթե

այդպիսի բան է ասում, դուք տեսել եք, թե ոնց է ասում՝ եթե-ներով։ Ես այժմ իրան ասում եմ, եթե ինքը արածեր, կարո՞ղ է նման խելոք մտքեր արտահայտեր։ Այսինքն ինչի՞ մասին է խոսքը։ Այժմ ձեր ներկայությամբ ասում եմ՝ ես դրան՝ այդ անբա րոյականին քսանչորս ժամ ժամանակ եմ տալիս․ կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին,

իր ընտանիքի մասին, եթե արդեն էդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա»,- ասաց Սարգսյանը։ Նրա խոսքով՝ արդեն 3 տարի է՝ ամբողջ ԱԱԾ-ն իր ենթակայության ներքո է. «Այսօր իր պապաները, ովքեր իրեն օգնել են, այժշմ էլ սատարում են, հնարավորություն ունեն աշխարհի յուրաքանչյուր ծայրում որեւէ փաստ հայտնաբերել։ Այ

եթե հայտնաբերեն, ես կլինեմ այս երկրի վերջին մարդը։ Չի կարող նման բան լինել։ Հիմար-հիմար խոսում էին մեկ Բադենի մասին՝ չհասկանալու հետ մեկտեղ, որ Բադեն քաղաքում կազինոն 19-րդ դարում է եղել, ու այնտեղ դա առավել շատ թանգարան է, քան խաղատուն։ Իմ ընկերներից զատ, հարյուրավոր մարդիկ են վկա, որ ես ոչ թե

կազինո, ուրիշ կազինոյի փողոցից եմ խուսափել, շրջանցել եմ միշտ։ Իսկ Բադենը առողջարանային, մշակութային քաղաք է, որտեղ շանս ունես ծանոթանալու մշակութային գոհարների հետ, լինի դա երաժշտություն, թե նկարչություն, ուր ավեստի բոլոր տեսակներից յուրաքանչյուր տարի ամենալավ փառատոններն են անցկացվում։ Իրենք իրենց չափով են մտածում, իրենց պետք չի շփվել այդպիսի

մշակույթի հետ, քանի որ նրանք սրտխառնոց կզգան, իրենց մակարդակի ցածրությունն և տափակությունը կզգան։ Իսկ ինչ վերաբերում է Մոնակոյին, ես վերջին տասնհինգ տարին չեմ եղել Մոնակոյում ընդհանրապես, իսկ դա ամենահեշտն է ճշտել, թող ճշտեն՝ երբ եմ ես եղել այնտեղ։ Իրենք են անբա րոյականը»։ Սերժ Սարգսյանը ասաց, որ այդ հայտարարությունները հեքիաթի են նման. «Նորից եմ կրկնում՝ քսանչորս ժամ, իրենք այդ

հեքիաթները վաղուց են կրկնում՝ ինքը, իրեն քծն ողները, իրենց այդ թայֆան, անգամ եվրոպական ամբիոններից են այդ մասին հայտարարել։ Պատկերացնո՞ւմ եք՝ ԵԽ-ում դրա մասին հայտարարել են, ես ի՞նչ պետք է անեի, պիտի այնտե՞ղ արդարանայի կամ գայի այստե՞ղ արդարանայի։ Ես այժմ ազատ մարդ եմ ու իրեն ասում եմ՝ թող մի փաստ ներկայացնի, չներկայացրեց՝ մп րթելու եմ»։
Տեսանյութը ստորև

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *