Ես չեմ կարծում, որ մենք կարող ենք նույն սեղանի շուրջ նստել մեկի հետ, ով… Իտալացի պատգամավոր Մատտեո Սալվինիի ջախջախիչ խոսքը Թուրքիայի մասին

Իտալիայի գործող կոալիցիայի մաս կազմող «Լեգա» կուսակցության գլխավոր քարտուղարը՝ Մատտեո Սալվինին անհնար է համարում Թուրքիայի հետ բանակցելը, մինչդեռ այդ պետությունը չի ճանաչել

Հայոց ցեղաս պանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մատտեո Սալվինին խոսել է Սենատում իր ելույթի ժամանակ՝ ի պատասխան վարչապետ Մարիո Դրագիի ելույթի: «Բնականաբար, Դուք փորձում եք հրաշք գործել՝ ստի պելով

թուրքական ռեժիմին լավ վարքագիծ դրսևորել, սակայն ուզում եմ հիշեցնել, այդ վարչակազմը չեղարկում է ոչ միայն կանանց իրավունքները, այլ նաև ցանկացած տեսակի ազատություն եւ նույնիսկ հերքում է պատմական ճշմարտությունը: Չմոռանանք, որ դեռ չի հաստատվել արդարությունը

հայերի համար, Հայոց ցեղաս պանությունը դեռ ճանաչված չէ: Եւ քանի դեռ այս ամեն ինչը կա, չեմ կարծում, որ մենք կարող ենք նույն սեղանի շուրջ նստել մեկի հետ, ով բանտարկում է նրանց, որոնք համարձակվում են հիշել պատմական ճշմարտության մասին»,- ելույթի մեջ։ մասնավորապես

հայտարարել է Մատտեո Սալվինին: Մարտի քսաներեքին Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ուր ի թիվս ուրիշ հարցերի անդրադարձել էր նաև Թուրքիայում մարդու իրավունքների հարցին։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *