Քիչ առաջ Հանրապետություն կուսակցությունը հայտարարություն է տարածել

Հանրապետություն կուսակցությունը հայտարարություն է տարածել «Հանրապետություն կուսակցությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում նրանց, ովքեր վստահել ու իրենց քվեն տվել են Հանրապետությանը:

Մենք գնահատում ենք ձեր վստահությունը և պարտավորվածություն զգում ձեր առաջ։ Հանրապետությունը շնորհավորում է հաղթող թիմին և հաջողություններ մաղթում նրան` Հայաստանի Հանրապետության համար այս վճռորոշ և դժվարին ժամանակներում։

Ցանկանում ենք, որ խորհրդարան անցած բոլոր ուժերը աշխատեն ի շահ մեր երկրի և պետականության ու հարգում ենք նրանց քվեարկողների ցանկությունը: Մենք մեր երկրի քաղաքացիների մեջ տարբերություն չենք դնում։

Հանրապետություն կուսակցությունը խոստանում է իր ընտրողին, որ այսուհետ նույնպես, նույն եռանդով շարունակելու է տարածել իր մոտեցումները` փորձելով բալանսավորել ՀՀ արտաքին քաղաքականությունը, առաջարկելով տնտեսության ուժեղացման

լուծումներ և ներդրումային ծրագրեր։ Մենք խաղաղություն ու բարեկեցություն ենք մաղթում մեր ժողովրդին ու բեղմնավոր աշխատանք ցանկանում ութերորդ գումարման Ազգային ժողովին։
Հանրապետություն կուսակցության Քաղաքական խորհուրդ»։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *