ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է, թե ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը կայանալիք հանդիպմանը… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է, թե ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը կայանալիք հանդիպմանը… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի կայանալիք հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի

վերաբերյալ իրավիճակը, բայց փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ -ը:

Պեսկովը պատասխանել է նաև հայկական մամուլում շրջանառվող լուրերին, որոնց համաձայն` հանդիպմանը 2 երկրի ղեկավարները իբր կարող են քննարկել Հայաստանի սահմանին ռուս խաղաղապահներ տեղակայելու տարբերակները և կստորագրեն համապատասխան փաստաթուղթ:

«Իհարկե կքննարկվեն Ղարաբաղի, ռուս զին-վորшկանների տեղակայման ու, ընդհանրապես, երկկողմ հարաբերությունների հարցերը, բայց որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում»,- շեշտել է մամուլի քարտուղարը:

«Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը նախատեսված է օրվա 2-րդ կեսին։ Նախագահն ու վարչապետը հանդիպումը շարունակելու են աշխատանքային ճաշի շուրջ»,- ասել է Պեսկովը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *