Ռուսաստանը Հայաստանում գտնվող 5-րդ շարասյան միջոցով կցանկանա հեղինակազրկել Նիկոլին ու ստ իպի իշխանությանը, որ… Մայիս Սաֆարյան

Ռուսաստանը Հայաստանում գտնվող 5-րդ շարասյան միջոցով կցանկանա հեղինակազր կել Նիկոլին ու ստ իպի իշխանությանը, որ… Մայիս Սաֆարյան

Մայիս Սաֆարյանն իր էջում գրել է. Այս վերջին օրերի ընթացքում, կարելի նշել,որ աննախադեպ երկու իրադարձություններ տեղի ունեցան, որոնք, անկասկած, նոր հիմք են դնում հայ-ռուսական

հարաբերություններում։ 1-ինը ԱԽ քարտուղար Ա.Գրիգորյանի հեռախոսազրույցն էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասսի հետ, ուր նա իր մտահոգությունն է հայտնել, հուլիսի երեքին ՀԱՊԿ տխրահռչակ, սակայն սպասելի,«հայտարարության մեջ հնչեցված որոշ ձևակերպումների ու գնահատականների կապակցությամբ, համոզմունք հայտնելով,

որ ստեղծված մի ջադեպը չի կարելի որակել որպես մի ջադեպ»։ Դիվանագիտական լեզվով, սա դեմարշ է։ 2-րդը Ռուսաստանում ՀՀ դեսպանատան շատ կոշտ ու դիպուկ պատասխանն էր կրեմլյան նորահայտ խեղկատակ, գրող Զախառ Պրիլեպինի հակահայ հայտարարությանը։ 2 պարագայում էլ՝ զանգահարողը և պատասխանողը, ներկայացնում են պաշտոնական ՀՀ-ն,այսինքն,

դա Երևանի պատասխանն է Մոսկվային։ Ահա թե ինչ է նշանակում անցկացնել արդար ընտրություններ ու ունենալ ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանություն։ Ու, հավանաբար,դա տեսնելով, Վլադիմիր Պուտինը Փաշինյանին հրավիրեց Մոսկվա՝ նրա տրամադրությունը շոշափելու համար։ Ու վաղը, համոզված եմ, որ Կրեմլում,

Փաշինյան-Պուտին հանդիպմամբ, հիմք կդրվի հայ-ռուսական նոր որակի հարաբերություններին։ Բնականաբար, Ռուսաստանը Հայաստանում գտնվող 5-րդ շարասյան միջոցով կցանկանա ցն ցել պետությունը, խաթարել նրա բնականոն ընթացքը, հեղինակազրկել Նիկոլին՝ ստի պելով իշխանությանը գնալ զիջումների, հետ վերադառնալ

անցյալին։ Մասնավորապես որ ԱԺ են սողոսկել ուժեր, որոնց ղեկավարները ռուսական մեդիաներով հաճախ ակնարկել են Պուտինին իրենց հավատարմությունը, ստրկորեն ծա ռայելու, հակապետական գործողություններ անելու պատրաստակամությունը։ Սակայն դա չի լինի, քանի որ մենք՝ հայ ժողովուրդն ենք տերը մեր երկրի…

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *