Կոմբայնավարը Տեղ գյուղում պատահմամբ հա տել է սահմանը. Ադրբեջանցիները նրան առավոտից պա տանդ են պահել… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանին այսօր միջադ եպ է տեղի ունեցել․ կոմբայնավարը պատահմամբ հատել է սահմանը, ինչից հետո ադրբեջանցիները արդեն մեր սահմանում կանգնեցրել են նրան, հաղորդում է Hraparak.am-ը: Համայնքի ղեկավար Ներսես Շադունցը «Հրապարակ»-ի հետ զրույցում,

մանրամասնելով միջադեպը, նշեց․ «Կոմբայնը մտել էր դաշտերը՝ հնձելու, մի տաստ մետր մտել էր իրենց սահմանը։ Եկել էին, որ կոմբայնը տանեին։ Առավոտից սահմանապահ զո րքերի հրամանատարի հետ մինչեւ հիմա բանակցությունների մեջ էինք, նոր պրծանք, ամեն ինչ ավարտվեց։ Կոմբայնավարի հետ ամեն ինչ նորմալ

է, ընդամենը մի տասը մետր է խախ տել, բայց արդեն մեր տարածքում են կանգնեցրել կոմբայնավարին, թե ինչո՞ւ ես մտել մեր տարածք։ Որեւէ վն աս չեն տվել կոմբայնավարին, ուղղակի առավոտից բանակցություններ էր գնում»։

Համայնքապետի խոսքով՝ ինքը տեխնիկա է բերել, հողը փորել են սահմանի երկայնքով, որպեսզի սահմանահա տման դեպքեր այլեւս չլինեն․ «Իրենց ղեկավարություն էլ եկավ, պայմանավորվեցինք, որ նման դեպքեր չլինեն։ Այդ սահմանից մինչեւ ձորի բերան 12 մետր է, այն ժամանակ, թե սահմանը

ո՞նց են գծել, չգիտեմ, ձորի բերանից 12 մետր դեպի մեզ են գծել, որ ձորի բերանով գծեին, կպրծներ, կգնար։ Այդ մարդը 12 մետր գնացել է, հետո հետ է եկել, դա հիմք են ընդունել եւ եկել են մեր

տարածքում կոմբայնավարին կանգնեցրել են․․․․ Իրենք GPS-ն են ցույց տալիս, թե մեր տարածքն է, ես էլ գյուղատնտեսական տեխնիկա եմ բերել, ռուսների, իրենց եւ մեր ներկայությամբ գծել ենք, որ այդ տարածքները էլ չխախ տվեն»։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *