Նոր օջախ է լինելու Երասխից հետո, նոր օջախի տեղն էլ գիտեմ, բայց… Մովսես Հակոբյան

«Երասխում կրш կում են, քանի որ Ադրբեջանի իշխանությունն այդ հատվածում իրականացնում է սահմանազա տման գործընթաց, ու երկու շաբաթվա ընթացքում Երասխում սահմանների փոփոխություն

կլինի, այսինքն՝ Ադրբեջանը իր խնդիրները կանի, միգուցե նաև առանց կրш կոցների»: Այս մասին  24 TV-ի եթերի ընթացքում ասել է գեներալ-գնդապետ, ՀՀ զին ված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազ մական տեսուչ Մովսես

Հակոբյանը։ Նրա խոսքով, Երասխի լար վածությունը կվերջանա, մեկ ուրիշ տեղ կսկսվի, կմոռանանք նաև Երասխը ու այսպես շարունակ։ Հակոբյանի խոսքով՝ Սյունիքում դեռևս մնում են խնդիրներ, որոնք ավելի բարդ են, իսկ հետևանքներն էլ շատ ցավոտ են

լինելու մեզ համար. «Երասխից հետո նոր օջախ է լինելու, ու ես նոր օջախի տեղն էլ գիտեմ, բայց չեմ կարող ասել, քանի որ իշխանությունն ասելու է՝ հակա ռակորդին ուղղորդում ես։ Առհասարակ, եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչ է կատարվում,

որտեղ ու ինչպես է կատարվում, պիտի ուսումնասիրել նոյեմբերի իննի և հունվարի 11-ի փաստաթղթերը, շան գլուխն այնտեղ է թաքնված։ Էսօր մենք դրանց իրագործման ականատեսն ենք լինում փուլ առ փուլ»,- ասել է նա։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *