Ահա՝ ինչ է պահանջվում օդային ճանապարհով Ռուսաստանի տարածք մուտք գործելու համար. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ՌԴ-ն վերահաստատում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տարածքներից ՀՀ ու օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք օդային անցակետերով Ռուսաստանի Դաշնության մուտք գործելիս շարունակելու են ներկայացնել

«Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը` կորոնավիրուսային համավարակի մասին իրենց հետազոտության բացասական արդյունքով (երկիր ժամանելուց ոչ շուտ, քան երեք օր առաջ): Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը։ Այս կարգը չի տարածվում այն

ուղևորների վրա, ովքեր 3-րդ երկրներից Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տարածքներով ՌԴ են մտնում տարանցիկ կամ կարճ կանգառով: Վերջիններս պիտի ներկայացնեն երրորդ պետության տարածքում իրականացված ՊՇՌ հետազ ոտության բացասական արդյունք (երկիր ժամանելուց ոչ շուտ, քան երեք օր առաջ): Կարգավորումն ուժի մեջ է մտնում 2021թ.

հուլիսի քսանհինգից։ Ստորև ներկայացնում ենք վճարովի ծառայություն մատուցող այն լաբորատորիաների ցուցակը, որոնք ընդգրկված են «Ճամփորդի՛ր առանց կորոնավիրուսի» ծրագրի մեջ 1. «Նատալի ֆարմ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն («Աստղիկ» բժշկական կենտրոն). 2. «Պրոմ-Տեստ» ՍՊԸ 3. «Գիսանե» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն («Դավիդյանց լաբորատորիաներ»). 4.

«Էկոսենս» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն. 5. «Նորմեդ» ԲԿ ՍՊԸ. 6. «Սիրմեդ» ՍՊԸ. 7. «Ա.Բ. Մեդ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն. 8. «Դիագեն Պլյուս Վիրուսաբանություն» ՍՊԸ. 9. «Ցիտոլաբ» ՍՊԸ. 10. «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության կենտրոն. 11. «Բիոմեդ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն 12. «Արինտերլև» ՍՊԸ.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *