Փոփոխություններ՝ «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ․ ծրագրերում»… Ահա, թե ինչ է պետք իմանալ

Iravaban.net-ը գրում է. Շահառուների շրջանակն ընդլայնելու հանար՝ հանվել է այն պահանջը, համաձայն որի՝ միանվագ դրամական աջակցության ծրագրից օգտվելու դեպքում, շահառուն ձեռք բերվող անշարժ գույքի նկատմամբ

սեփականության իրավունքը պետք է գրանցի իր անչափահաս բոլոր երեխաների անունով։ Այսուհետ, ծրագրից օգտվելու համար բավարար է միայն անշարժ գույքի գրանցված լինելը շահառուի ու նրա ամուսնու անունով (եթե առկա է գրանցված ամուսնություն)։

Երեխայի ծննդյան աջակցության ծրագրով՝ երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա մեկի դրությամբ առնվազն 12 ամիս մարում ունենալու պայմանը փոխարինվել է դիմելու օրվա դրությամբ առնվազն 12 ամիս մարում ունենալու պայմանով։ Այսինքն, եթե երեխայի ծնվելուց հետո, շահառուն չունի

հիփոթեքային վարկի առնվազն 12 ամիս մարում, նա կարող է սպասել ու լրացնել մարումների սահմանված քանակը, բայց մինչև երեխայի մեկ տարին լրանալը։ Եթե մարումների սահմանված քանակը լրացել է երեխայի մեկ տարեկանը լրանալուց հետո, քաղաքացին ծրագրից օգտվել չի կարող։

Եթե նախկինում երեք և ավելի երեխա ունեցող շահառուների տարիքային առավելագույն շեմը 25-ն էր, ապա այժմ այդ տարիքային շեմը բարձրացվել է մինչև 30, որի դեպքում աջակցության չափը կազմում է վարկի մնացորդային մայր գումարի 70 տոկոսի, իսկ Երևան քաղաքում՝ 35 տոկոսի չափով (առավելագույնը՝ չորս մլն դրամ)։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *