Որոշեցի գնալ վիրահ ատության եւ ընկերներս խորհուրդ տվեցին «Իզմիրլյանից» մի վիրաբույժի դիմել… Ինձ ասացին՝ ինձ մնացածի նման խելոք պահեմ: Հետո եկավ մի սպիտակ խալաթով ջանավար ու… Արմեն Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյանը իր էջում գրում է. Մի օր որոշեցի գնալ վիրահ ատության և ընկերներս խորհուրդ տվեցին «Իզմիրլյանից» մի վիրաբույժի դիմել: Գնացի, պայմանավորվեցի ու հերթը հասավ անալիզներին ու ռենտգենին: Ես ատում եմ հերթը: Գնացի՝ հերթի մեջ 10-րդն էի: Դիմեցի բժշկին՝ խնդրանքով,

որ հերթս պահեն, ապա գնացի, երկու ժամ գործ արեցի, եկա: Տեսա, որ դեռ մի հոգու են սպասարկել: Եվս մեկ ժամ մեքենայի մեջ սպասեցի ու նորից վերադարձա: Հերթը տեղից չէր շարժվել: Որոշեցի կարգավորել հերթը: Ռենտգենոլոգի մոտ իր դասարանցին էր «լռվել» մեկ ժամից ավել՝ մի տիկնոջ էր բերել ռենտգենի: Ասացի, որ մարդկանց հարգեն ու իրենց դասարանի հիշողությունները

երեկոյան արթնացնեն: Ինձ ասացին, որ ինձ մնացածի նման խելոք պահեմ: Հետո եկավ մի սպիտակ խալաթով ջանավար ու առանց հերթ մտավ ռենտգենոլոգի մոտ՝ թանկ հագնված մի տիկնոջ ու տղամարդու հետ: Ներս մտա եւ ասացի, որ հարգեն հերթի մեջ եղած մարդկանց, որից հետո ինձ մի քանի բժշկով ու բուժքույրերով սկսեցին

դաստիարակել և վախեցնել: Մի կես ժամ էլ սպասեցի ու մտա բաժնի վարիչի մոտ և ասացի, որ ինձ թուղթ տա՝ բողոք գրեմ: Նա էլ իր հերթին սկսեց վրաս գոռալ: Ես շատ հանգիստ ձայնով ասացի, որ թուղթն ուզում էի, որ իրենց գրեմ բողոքը և որ ավելի վերևներին չէի ուզում դիմել: Ու հեռախոսիս մեջ նախապատրաստած տեքստը մեսենջերով ուղարկեցի նախարարին: Մինչ այդ Արսեն

Թորոսյանին չէի գրել ու անձամբ ծանոթ չէի: Նախարարը հետ զանգեց ու հարցրեց, թե ինչով կարող է օգնել, շնորհակալություն հայտնեցի զանգի համար և ասացի, որ ինձ օգնել պետք չէ, այլ պետք է օգնել «Իզմիրլյան» հիվանդանոցին, որ պացիենտները ժամերով չսպասեն: Բաժնի վարիչը ապշած նայում էր դեմքիս՝ էս ով է, որ նախարարին մեսիջ-բողոք է գրում: Բա որ կարում է մեսիջ գրել, ինչո՞ւ առանց հերթ չի մտնում:

Չգիտեմ ում էին զանգել նախարարությունից, բայց վիրաբույժս զանգեց և ասաց, որ իրեն խայ տառակ եմ արել: Ասացի՝ եթե կարծում ես, որ չկռանալը ու պատվիդ վրայով անցնել չթույլատրելը խայտառակել է նշանակում, ապա ես մուծած գումարը հետ չեմ վերցնում ու հրաժսրվում եմ վիրահատությունից: Վիրաբույժս հասկացավ, որ էս սովորական դեպք չէ, ասաց, որ գնանք գլխավորի մոտ: Գլխավոր բժշկի ընդունարանում ինձ դիմավորեց հիվանդանոցի

հանրային կապերի պատասխանատուն ու խնդրեց պատմել, թե ինչ է եղել: Ես սկսեցի պատմել ու երբ հասա սպիտակ խալաթով ջանավարի՝ ռենտգենոլոգի սենյակ անհերթ մարդ տանելուն, այդ պահին այդ ջանավարը մտավ ընդունարան: Ցույց տվեցի այդ սպիտակ խալաթավոր ջանավարին և ասացի, որ հենց նա է գլխավոր հերթ խախտողը: Ինձ ասացին, որ այդ մարդը իրենց գլխավոր բժիշկն է:

Ինձ վիրահ ատեցին, բոլորը չափացանց ուշադիր էին իմ հանդեպ: Կարող է ուրիշ պացիենտների հետ էլ են չափազանց ուշադիր, կարող է, բայց մի օր մեկը մյուսին հարցրեց, թե բա էս ով է, որ սենց վախվխելով են հետը վարվում: Նա ինձ չտեսնելով

պատասխանեց՝ գործ տվող է, բողոք է գրել:
Ես համոզված եմ, որ ինձ բուժող բժիշկներն ու քույրերը իսկապես բոլորի հանդեպ էին հոգատար և ուշադիր ու շատ շնորհակալ եմ նաև հենց դրա համար: Բայց դե բամբասանքը մնում է բամբասանք:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *