ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես այսքան ստ որացում հանդուրժել եմ, պատրաստ եմ ևս մեկ ստո րացում հանդուրժել, որ… ». հրապարակվել է գաղտնի տեսագրություն

Գաղտնի պայմանագրով (1993թվական) Արցախը համաձայնում է ԵԱՀԿ (նախկին ԵԱՀԽ) Մինսկի խմբի խաղաղարար նախաձեռնությանը, պարտավորվում է ճշգրտորեն կատարել խաղաղարար ծրագրի՝ իրեն վերաբերող բոլոր պահանջները ու պա տժել այն խախտողներին։ Պայմանագրով ՀՀ-ն պարտավորվում է ստանձնել

խաղարարար ծրագրի կատարման եւ ԼՂ բնակչության անվտանգության երաշխավորի դեր՝ ընդհուպ գործի դնելով իր բոլոր ռազմական հնարավորությունները։ Հայաստանը պատավորվում է նաև հետագա բանակցություններում բացառել Լաչինի շրջանն Ադրբեջանին զիջելու հնարավորությունը, ինչպես նաև ԼՂ զի նված ուժերի ապառա զմականացումը եւ զին աթափմումը։ Հայաստանը պարտավորվում է նաև հետևողականորեն պայքարել ԼՂ մասնակցության

ընդունելի իրավական կարգավիճակ ձեռք բերելու համար։ Պայմանագիրը ստորագրող կողմներն են ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ու նաև ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Վերջինս նաև առաջարկում է որպես պատանդ տասը օր մնալ Ստեփանակերտում։ 1994թվականին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում ԼՂ-ն միջազգայնորեն պաշտոնապես ամրագրվում է որպես հակամար տության իրավահավասար կողմ,

իսկ 1997-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի անունից հակամարտության երեք կողմերին (Հայաստան, Արցախ, Ադրբեջան) պաշտոնապես ներկայացված փուլային տարբերակով Լաչինի շրջանը մնում էր ԼՂՀ վերահսկողության տակ։ Սա կարգավորման միակ տարբերակն է, որը պաշտոնապես ընդունել է Ադրբեջանը, նաև Հայաստանը, իսկ Արցախը հրաժարվել է

ստորագրել այն։ 1997թվականին Հայաստանն արդեն կատարել էր գաղտնի պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները։ Նույն 1997-ին Արցախը հրաժարվեց ստորագրել կարգավորման վերոնշյալ տարբերակը։ Ճգնաժամը հանգեցրեց ՀՀ նախագահի հրաժարականին, փոխվեց կարգավորման հայկական փիլիսոփայությունը,

ինչի արդյունքում նախ Արցախը կորցրեց հակամարտության իրավահավասար կողմի՝ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակը, այնուհետև խնդիրը սկսեց ընկալվել որպես տարածքային վե ճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, փոխվեց ուժային բալանսը, ու մենք աստիճանաբար ի վերջո կորցրեցինք գրեթե ամեն ինչ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *