Հայկական բանակի հակահա րվածը իրավիճակը փոխում է… ահա, թե ինչու

Lragir.am-ը գրում է. Երասխում ու Գեղարքունիքի մարզում հայկական բանակը դիմադրեց Բաքվի զի նված ներխու ժումների փորձերին, որոնք սկսել են մայիսի 12-ին եւ նպատակ ունեն Հայաստանին հար կադրել

«դեմ արկացիոն եւ խաղաղության» պայմանագրերին: Հուլիսի լույս 28-ի իրադարձությունները ցրեցին վերջին կասկածները, եթե այդպիսիք մնացել էին. հայկական բանակի հակահ արվածից հետո Մոսկվայի եւ Բաքվի արձագանքներն այդ հար կադրանքի վկայությունն են:

Բայց սա միակ արդյունքը չէ: Հայաստանին պար տադրվող պայմանագրերի հարցում Հայաստանում եզակի համընդհանուր մոտեցում է ձեւավորվել. դրանց նպատակը «Ադրբեջան» կոչվող պետության լեգիտիմացման, Արցախի հարցը փակելու, Հայաստանի միջազգային մեկու սացումն ու ինքնիշխանությունը սահմանափակելու փաստաթղթեր

են: Դրանք արդեն իսկ անօրինական են ոչ միայն միջազգային իրավունքի տեսակետից առոչինչ եռակողմ համաձայնությունների, այլեւ պար տադրանքի հանգամանքի ուժով: Իսկ պար տադրանքի փաստը վերջնականապես արձանագրվեց հայկական բանակի հակահարվածով ու ՊՆ եւ ԱԳՆ հայտարարություններով:

Հուլիսի լույս 28-ի իրադարձություններից հետո իրավիճակը քննարկման առարկա դարձավ ՌԴ Անվտա նգության խորհրդում, ՄԱԿ-ում: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Ադրբեջանին ռազ մական աջակցությունը դադարեցնելու նախագիծը, իսկ Պետական դեպարտամենտը հայտարարություն տարածեց, որով կողմերին կոչ է անում վերադառնալ Մինսկի խմբում առարկայական բանակցությունների՝ հասնելու համար հակամար տության երկարաժամկետ քաղաքական կարգավորման։

Հայկական բանակի հակահար վածի էֆեկտն այսքանով չի սահմանափակվում, սակայն առավել կարեւոր է, որ հայկական քաղաքական դասը, մեդիա-փորձագիտական շրջանակներն ինչպես պար տադրվող պայմանագրերի, այնպես էլ այլ հարցերում ունենան համարժեք գնահատականներ ու մոտեցումներ՝ հակահայ ծրագրերին դիմադ րելու եւ կառավարության հնարավոր դա վադիր քայլերը թույլ չտալու համար:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *