Մեր փառապանծ ըննդիմադիրներն այդ ո՞ր բարոյական նորմերից ելնելով էին ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրել կ ալանքի տակ գտնվող պատգամավորների թեկնածությունը… վստահ ենք, որ դուք… Հարութ Ուլոյան

Հարութ Ուլոյանը գրում է. ԱԺ-ի մեր փառապանծ ըննդիմադիրներն այդ ո՞ր տրամաբանության և, առավել ևս, բարոյական նորմերից ելնելով էին ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրել կ ալանքի տակ գտնվող պատգամավորների թեկնածությունը, իսկ այժմ, արդեն, ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնի համար առաջադրել՝ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:

ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնը «նաղդ» ընտրվող պաշտոն ա: Առավել ևս, եթե թեկնածուն ընդդիմության միասնական թեկնածուն ա: Բա նույն կերպ, ինչպես ԱԺ նախագահի պաշտոնի համար, կալա նավորված ձեր գործընկերներից մեկի թեկնածությունը առաջադրեիք: Տրամաբանված ու բարոյական մարդիկ եք, չէ՞, ձեր ընկերների մասին մտահոգ: Բա նրանց առաջադրեիք:

Մենք շատ բարձր ենք գնահատում ձեր բարոյական արժեքներն ու տրամաբանված գործողությունները և վստահ ենք, որ դուք ընդամենը էժանագին շոու չէիք անում, երբ ձեր կալան ավորված ընկերներին Աժ նախագահի պաշտոնի

համար էիք առաջադրում՝ շատ լավ իմանալով, որ շանս չկա ընտրվելու: Դուք քաղաքական նպատակահարմարությամբ չեք, չէ՞, առաջնորդվում: Բա հիմա էլ առաջադրեիք ու թող երաշխավորված ընտրվեր կա լանքի տակ գտնվող ԱԺ փոխնախագահ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *