Մխիթարյանանին հավաքական կանչել պետք չէ: Նրա ներկայությունից թիմն ամբողջությամբ խառնվում է իրար, քանի որ… Արա Արայան

Արա Արայանը գրում է. Մխիթարյանանին հավաքական կանչել պետք չէ: Նրա ներկայությունից թիմն ամբողջությամբ խառնվում է իրար: Հայկական մենթալիտետի մեջ լիդերը միշտ պիտի բիրտ ու քյարթու լինի, մեր ընկալման մեջ ուրիշ լիդեր չի

լինում: Տեսեք մեր երկրում ովքեր են եղել հեղինակություն և կհասկանաք: Մեր սոցիումը հաջողակ մարդուն չի սիրում, չի հարգում: Պիտի վախենա, եթե չվախեցավ նրան չի ընդունի: Եթե հայկական թիմը միջակ ֆուտբոլիստներից է բաղկացած, նրանց մեջ չի կարելի իրենցից բարձր մեկին ներառել:

Հիշեցի վերջին օլիմպիադային մեր ըմբիշների մասնակցությունը: Ապշելու բան էր, Օլիմպիադա չգնացած փորձառու Ու տիտղոսակիր մեկ ուրիշ ըմբիշ ուրախացել էր իր փոխարեն օլիմպիադա գնացած մարզիկի պարտությամբ: Սա ըմբշամարտում, որը անհատական սպորտ է:

Պատկերացնու՞մ եք ինչեր »կյեռան» 10-20 հոգանոց ֆուտբոլային և այլ թիմերում: Տո ի՞նչ սպորտ, պատերազմի ժամանակ »իրար ինադու» դավաճանություններ էին անում երկրի հանդեպ…
Փոքրոգությունից ճռռում է հայոց մենթալիթետը, սրա դեմը պիտի առնել…

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *