Դավիթ Տոնոյանը հենց 1-ին դավաճան սրիկшներից է: Երբ պատերազմից 1 ամիս առաջ եկա՝ հնարավոր մшրտահրավերները չեզոքացնելու նպատակով, նա ասաց… Նորատ Տեր-Գրիգորյանց

«Իրավունք» թերթը գրում է․ Անդրադառնալով սահմանային լարվածությանը եւ հնարավոր հետևանքներին, «Իրավունքի» հետ զրույցում 1990-ականներին Պաշտպանության նախարարությունում ամենաբարձր պաշտոններ զբաղեցրած, այժմ՝ ՌԴ-ում բնակվող, ԽՍՀՄ և ՀՀ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը այս կարծիքը հայտնեց.

«Ես զարմանում եմ, որ Ալիևի հայտարարություններին ծիծաղով են վերաբերվում հայկական իշխանությունները, ասում են՝ խելառ է, զառանցում է: Ինքը խելառ չէ, ինքը իր հայտարարություններով նախապատրաստում է միջազգային հանրությանը, որ վերսկսի լայնամասշտաբ ռազմական գործողություններ:
Այո, չզարմանաք, նա

նույն հաջողությամբ, նույն մեխանիզմներով պատրաստվում էր արցախյան պատերազմին, ու պատահական չէր, որ միջազգային հանրությունը քառասունչորս օր շարունակ ընդամենը հայտարարությունների մակարդակում էր զսպման կոչ անում: Հանկարծ չթերագնահատեք Ադրբեջանի դիվանագիտությանը, նրանք նախ հող են նախապատրաստում միջազգային հանրության ականջների համար, ապա անցնում կոնկրետ գործողությունների:

Միայն Ռուսաստանն է, որ մշտապես կանգնում է հայ ժողովրդի կողքին: Թեև հայկական իշխանությունները վերջին տարիներին երկակի խաղ են խաղում ստրատեգիական գործընկերոջ հանդեպ, սակայն ՌԴ-ն միշտ իր բարձրության վրա է: Ես համաձայն եմ այն տեսակետների հետ, որ, այո, ՀԱՊԿ-ը ևս երկակի ստանդարտներով հանդես եկավ, բայց դա ունի իր պատճառները: Եկեք չմոռանանք, թե ինչ շառաչուն հшրված հասցրին հայկական իշխանությունները այդ կառույցին` նման ձևով հետ կանչելով Խաչատուրովին:

— Պարոն գեներալ, ի՞նչ կասեք պաշտպանության նորանշանակ նախարարի մասին: — Արշակ Կարապետյանին անձնապես չեմ ճանաչում, սակայն իր խրոխտ հրամանները հույս են ներշնչում, որ սահմանները վճռականորեն կպահպանվեն: Տեսենք, ժամանակը ցույց կտա՝ ինչքանով է խոսքը համապատասխանում գործին: — Իսկ ահա Փաշինյանը խոսում է խաղաղության վերաբերյալ: Այս իրավիճակում որքանո՞վ է իրատեսական այդպիսի պայմանագրի կյանքի կոչումը:

— Մինչև սահմանային հարցերը չլուծվեն, չի կարելի խոսել խաղաղության պայմանագրի մասին: Ոնց կարելի է խաղաղության մասին խոսել այժմ, երբ Ալիևը Սևանի ու Զանգեզուրի ախորժակ ունի: Եթե հիմա մենք խաղաղության մասին խոսենք, դա կնշանակի, որ համամիտ ենք Ալիևի` Զանգեզուրն ու Սևանը իրենցն է խոսքերի հետ: Պետք է անհապաղ սահմանային խնդիրները լուծել, հետո նոր խոսել խաղաղության մասին, եթե նման բան առհասարակ իրատեսական է:

— Իսկ Դավիթ Տոնոյանը որևէ պատասխանատվություն չի՞ կրում առկա իրավիճակի և խшյտառակ պարտության համար: — Դավիթ Տոնոյանն առաջին դավաճան սրիկшներից մեկն է: Երբ ես պատերազմից մեկ ամիս առաջ եկա օգնություն ցուցաբերելու, հնարավոր մшրտահրավերները չեզոքացնելու նպատակով, ինքը ինձ անգամ չընդունեց: Նա իր քայլով կատարեց հшնցագործություն ողջ հայ ազգի դեմ, որովհետև

ես կարող էի ճիշտ նկատառումներ անել, այնպես պետք է օգնեի, որ կռ վի մասին անգամ խոսք լինել չէր կարող: Բայց նա չընդունեց, իսկ թե ինչ եղավ մեկ ամիս հետո, գիտեք բոլորդ: Տոնոյանը կա՛մ չի հասկացել հարցի

կարևորությունը, մինչդեռ ես կարող էի շատ հարցերում համագործակցել և՛ բանակի, և՛ Հայաստանի շահերի համար: Կա՛մ չի ցանկացել՝ վախենալով, որ թույլ չեմ տա իրենց պլանները իրագործել»։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *