Նախատեսվում է կրճատել Ամանորի հանգստյան օրերը… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Նախատեսվում է կրճատել Ամանորի հանգստյան օրերը… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ… Կառավարության այսօրվա օրակարգում է ընդգրկված «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծով առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր՝ ելնելով երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ տարաբնույթ ծառայությունների իրականացման և անխափան գործունեության հրամայականից։

«Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը

պայմանավորված է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր սահմանելու նպատակահարմարությամբ: Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի՝ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա

դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր։ Ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին»:

Ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) ու հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։ Կառավարությունն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«Հոդված 1. Ամանոր և Ծննդյան տոներ` նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր:» Հոդված 2. ՈՒժը կորցրած ճանաչել Օրենքի 1.1-րդ հոդվածը։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: Սեպտեմբերի 16-ին կառավարության կողմից նախագծի հաստատման դեպքում այն կգնա ԱԺ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *