Մթոմ քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆոտո ա հրապարակում՝ իբր ՀՀ վարչապետի թիկունքում անգամ դրոշ չկա։ Ես դիմում եմ «գործընկերներիս»։ Էս ֆեյք ֆոտոն որ տարածում եք, չգիտե՞ք, որ… Լևոն Սարդարյան

Լևոն Սարդարյանն իր ֆեյսբուքյան էջում կատարելէ հետևյալ գրառումը. Մի հատ մթոմ քաղաքագետ կա։ Ասում են, որ քաղաքագետ է։ Գագիկ, եթե չեմ սխալվում, ազգանունը Համբարյան։ Գյումրի քաղաքից ա։ Ես դեռ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ օրոք այս մարդուն հեռացրեցի ընկերների ցուցակից՝ մի պարզ պատճառով։ Այս ինդիվիդը

անհասկանալի գրառումներ էր կատարում և քոմենթներում հնչած որևէ հարցադրման ոչ մի անգամ չէր պատասխանում։ Երբե՛ք։ Այժմ լրատվամիջոցների «աստղ» է դարձել այս մարդը։ Ցանկացած գրառում «հալած յուղի» տեղ է ընդունվում։ Սաղ դնենք մի կողմ։ Համբարյանը ֆոտո

է հրապարակում՝ իբր Նիկոլ Փաշինյանը միջպետական ինչ-որ հանդիպման է, իսկ ավելի կոնկրետ՝ ՀԱՊԿ-ի, և էնտեղ այն աստիճան են մեզ արհամարհել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի թիկունքում նույնիսկ դրոշ չի դրված։ Լավ, էս մարդու գլուխը քարը, վերջապես, թող ապրի՝ ոնց նախընտրում է։ Ես դիմում

եմ իմ «գործընկերներին»։ Այս ֆեյք ֆոտոն որ տարածում եք, հարգելի սիրելիներս, չգիտե՞ք, որ այբբենական կարգով ՀՀ-ն ձախից 1-ինն ա, ոչ թե աջից՝ վերջինը։ Չե՞ք իմանում։ Չգիտեի՞ք։ Չեք սովորե՞լ։ Չեք ցանկացե՞լ։ Թե՞ սեփական ժողովրդին ստո րացնելը հատուկ կա յֆ է, արա՛։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *