Անկախությունը պետք է նշենք… զուսպ, համեստ, բայց պատշաճ կերպով պետք է նշենք… աշխարհին պիտի ցույց տանք, որ… Արման Բաբաջանյան

Արման Բաբաջանյանն իր էջում գրել է. Հատկանշական է, որ անկախության երեսուն ամյակը պատշաճ ձևով նշելու դեմ հանդես եկողները մեծապես այն պսևդոքաղաքական, գող ական ու բան դիտական խմբակների ներկայացուցիչներն են, ովքեր տարիներ անընդմեջ հետևողականորեն

հո շոտել են այն ինչ ՀՀ-ն կարող էր դարձնել ու պահել անկախ և նրանք, ովքեր առնվազն վերջին ամիսներին անթաքույց խոսում էին ՀՀ-ի միութենական պետության մաս կազմելու հեռանկարի մասին: Սրանց մուրազը մի բանի մասին է՝ բզ կտել, մաշել, մաս-մաս անել, Իլհամ Ալիևի հետ միաժամանակ գործել, թեկուզ կիսանկախ, թեկուզ

անկախությունը վերջնականապես կորցրած՝ ինչ գնով ուզում է լինի՝ մենակ թե իրենց ու իրենց արտաքին տերերի առաջնորդությամբ զա վթեն, նվա ճեն, առնեն պետությունը, զրկեն երկրին երկիր լինելու, երկիր մնալու վերջին հնարավորությունից նույնիսկ: Անկախության տոնը պիտի նշենք, անկախության

համար իրենց կյանքը նվիրաբերած և դրանով հավերժացած տղերքի հիշատակը պիտի պատշաճ կերպով ոգեկոչենք, թեկուզ վի րավոր, թեկուզ արնաքամ եղած, սակայն մեր սրբազան հայրենիքի անկախության երրորդ տասնամյակը պետք է նշենք, իրականություն դարձած մեր նախնիների երազանքը չպետք է թույլ տանք

կրկին երազանք դարձնել, աշխարհին պետք է ցույց տանք, որ քաղաքական այս տմարդիները, այս ներքինիները ոչ մի կապ, աղերս չունեն մեր ժողովրդի մեծամասնության հետ, իրական ժողովրդի հետ… Անկախությունը պիտի նշենք… զուսպ, համեստ, սակայն պատշաճ կերպով պետք է նշենք:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *