Այ որ դպրոցներում զուբրիտի փոխարեն սովորեցնեն սեփական պատմությունը քննադատական վերլուծության ենթարկել, միգուցե հասկանանք, որ … Յաշա Սոլոմոնյան

Յաշա Սոլոմոնյանը գրում է. Ի դեպ, Տիգրան Մեծի, Տրդատ Մեծի, Աշոտ Երկաթի, Գագիկ Ա֊ի, Լևոն Մեծագործի ու մնացածի Հայաստանը իր պատմական տարբեր շրջաններում որոշակի
քաղաքական, ռազմական, տնտեսական, կրոնական

և այլն առումով կախում է ունեցել Սասանյաններից, Պարթևներից, Հռոմից, Բյուզանդիայից… և այլն։
Այսօր էլ չկա գրեթե մի պետություն աշխարհի քարտեզի վրա, որը կախում չունենա մեկ ուրիշից, կամ թե խոշոր կորպորացիաներից, նավթի համաշխարհային գներից… և այլն։ Այ որ

դպրոցներում զուբրիտի փոխարեն սովորեցնեն սեփական պատմությունը քննադատական վերլուծության ենթարկել, առնչվել բոլոր կնճռոտ հարցերին, միգուցե դադարենք մեր անցյալը իդեալականացնել, երկնքից իջնենք, սկսենք առավել

սթափ գնահատել մեր ներկան ու հասկանանք, որ ամեն ինչ այս աշխարհում հարաբերական է, այդ թվում՝ անկախությունը։ Ու հարաբերական չի նշանակում, թե պարտադիր վատ։ Ու երևի կդադարենք «բոցվել» մեր անկախության վրա։ Դա մեզ ավելի ինտելեկտուալ ու մտահոգ չի դարձնում, այլ ճիշտ հակառակը։ Կրկին շնորհավոր։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *