Անկախության օրվա միջոցառումը շատ բարձրաճաշակ էր, արված էր շատ զուսպ, ուժեղ և պինդ… ես մինչ օրս այդ քեֆ անելու երաժշտությունը որ լսում եմ, մեջս բու նտ է առաջանում, որովհետև մենք… Հրանտ Վարդանյան

«Մարդկանց գլխի մեջ շատ բան է հարկավոր փոխել, ոչ միայն աղքատությունը». Հրանտ Վարդանյան. «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ռեժիսոր Հրանտ Վարդանյանը. – Պարո՛ն Վարդանյան, շատ երկար և բու ռն քն նարկված անկախության առթիվ միջոցառումն արդեն իրողություն է: Ո՞նց եք

գնահատում այն: — Շատ բարձրաճաշակ միջոցառում էր, որն էլ երբևիցե չի արվել, և շատ էական է, որ հենց այդ սիմվոլիկ օրը, որը Սովետական Միության կազմից դուրս գալու օր է ինձ համար, այդպիսի բարձր որակով այն նշվեց: Շատ մեծ խումբ էր աշխատել, ու ես շնորհավորում եմ խմբին: Շատ Էական էր, որ «Հայաստան, երկիր դրախտավայրով» սկսվեց միջոցառումը, էական էին օդում պատկերվող սիմվոլները՝ Հայկ

Նահապետից մինչ Սասունցի Դավիթ: Ոգեշնչող և տրամադրություն փոխող միջոցառում էր դա, ինչն էլ չի նշանակում, թե դա տոն էր, քանզի այն արված էր շատ զուսպ, ուժեղ և պինդ, որն այսօր մեզ համար շատ էական է, ու թող չկռկռան, չի կարելի: Շատ լավ գիտակցում եմ, ես մինչև այսօր այդ քեֆ անելու երաժշտությունը որ լսում եմ, մեջս բու նտ է առաջանում, քանզի մենք շատ լուրջ

կո րուստներ ունենք, իսկ ամենամեծ կոր ուստը մարդկային կ որուստն է, երեխայի անդառնալի կո րստից առավել ց ավ չկա: Պատճառները, իրավիճակը՝ ովքե՛ր, ո՛ւմ փն թիության ու սր իկայության, դա վաճանության հետևանքով կորցրեցինք, շատերին է պարզ, սակայն թա ղել ամբողջ հայ ժողովուրդը ս գի մեջ շարունակ չի կարելի, քանզի մեր կողքին նաև երեխաներ են մեծանում, երիտասարդներ կան, որոնք էլ վաղվա օրը պետք է կերտեն, ու չի կարելի նրանց մտցնել

սգվ որի պատյանի մեջ և շարունակ այդ սուգն ավելացնել: Այսօր մշակութային և ոգեղեն բաներ են պետք անել, մենք այն վիճակում ենք, որ արվեստը, բարձրակարգ համերգը, կինոն ու թատրոնը կարող են օգնել մեզ դուրս գալու նմսն հոգեբանական ծա նր վիճակից: – Եթե Անկախության օրվա կապակցությամբ նվիրված միջոցառումը չանցկացվեր՝ ապա ի՞նչ ցույց կտար: – Մենք Կունենայինք մի անգույն շարքային օր ու վերջ: Կարևոր է միանշանակ և շատ էական էր, որ այսքան

մանրակրկիտ և բարձր մակարդակով նշվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու օրը: Հրապարակում այդ օրը նշել ենք, չենք տոնել, երեկ տոն չի եղել ու չէր կարող լինել, քանզի գլուխը կախ, սու գը սրտի մեջ մարդը չի կարող տոնել, սակայն գլուխը բարձր նշել կարող է: Անկախությունը շատ էական է, ու դարեր շարունակ մենք կյանք ենք տալիս այդ անկախության համար: Այդ սիմվոլիկ օրերը շատ էական են, մենք չենք կարող չնշել դրանք, պիտի նշենք: – Պարո՛ն Վարդանյան, այդ միջոցառման ուղերձը ո՞րն էր,

ի՞նչ տվեց այն հայ ժողովրդին: – Որ կանք՝ բզկտված, սակայն ապրում ենք, պիտի ուժեղ լինենք, որպեսզի դուրս գանք անդունդից: Ինձ համար սա շատ էական է: Այսօր Սովետական Միության նոր, ապ ուշ ծրագրերի մեջ թաթախված մեծ զանգ ված կա, որը կրկին ուզում է վերադառնալ, ինչը ինձ համար անփու թություն է: Երեսուն տարի չենք կարողացել դուրս գալ կայսրության ճի րաններից, բայց չնշել այդ օրը՝ չի կարելի: Իմպերիան չի թողել և մինչև այսօր

չի թողնում, որ դուրս գանք իր ճի րաններից, և այս պատ երազմն էլ էր իմպերիայի ձեռքով եղած, նրա թույլտվությամբ և մասնակցությամբ: Այսինքն՝ պա տիժ էր մեր ազատ, անկախ, ինքնիշխան լինելու համար, որն էլ սր իկայաբար անում են այս երեսուն տարվա մեջ, և մարդկանց մեջ վա խեր են առաջացել, այդ վա խերից դուրս գալ է պետք: – Ինչպե՞ս եք պատկերացնում այդ վա խերի

հաղթահարումը: – Երեկվա միջոցառումն ինձ համար այդ սիմվոլիկան ուներ: Մեկ է, համաձայն չենք, բոլորիս սրտերի մեչ այդ ցա վը նստած է, բայց այդ ցա վով հանդերձ գլուխդ պիտի կարողանաս բարձրացնել, դուրս գաս այդ վիճակից: Ու արվեստն ու երաժշտությունը, կինոն ու թատրոնը, պոեզիան կարող են մեզ օգնել այդ հարցում: Ոչ մի հռետոր, բւ ոչ մի ցույց, ոչ մի բան այդ ազդեցությունը չի ունենում, ինչպես, ասենք՝ կինոն, թատրոնը ու այլն:

Սրանք պետք են և շատ կարևոր, չի կարելի մի ողջ ազգ ողջ-ողջ թա ղել, քսանչորս ժամ սգի մեջ լինելով ոչինչ դուրս չի գա, քանի որ կյանքը շարունակվում է, քանզի այն զինվորը, որը զո հվել է իր անկախության ու հայրենիքի համար, զավակ է թողել, և այդ երեխայի կյանքին մենք պետք է լույս տանք, կանաչ ճանապարհ, դա սևով չի արվում: Յուրաքանչյուր տարի մենք համախմբվել ենք միայն Եղեռնի օրը, դա շատ վատ է, մենք չենք կարողանում միավորվել տոների օրը,

սակայն հակառակը պետք է լիներ, ա՛յ դա է թանկը և կարևորը: Մեր մեջքը ուղղելու համար շատ բան ունենք անելու, շատ բաներից դեռ պետք է ազատվենք, իսկ արվեստն ու մշակույթը կարող են լավագույն ձևով ազդել վերականգնվելու վրա: Երեկվա երաժշտական ծրագիրը և պատկերը մշակված էին և մատուցվեցին շատ բարձր ձևով, որն ինձ համար ևս մեկ քար էր տունդ և հոգիդ վերականգնելու նպատակով: Քրիստինե Աղաբեկյան

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *