Գնացել էի Վարդան Պետրոսյանի «Խոստում» ներկայացմանը… ողջ ընթացքում ծաղրելով Հայաստանի ղեկավարներին՝ վերջում արեց աններելին…Վահրամ Թոքմաջյան

Վահրամ Թոքմաջյանը գրում է. Երկու օր առաջ գնացել էի Վարդան Պետրոսյանի «Խոստում» ներկայացմանը։ Կարճ ասեմ. դա վատագույնն էր Վարդանի ներկայացումներից։ Ես կորցրեցի իմ վերջին սիրելի արտիստին։

Պետրոսյանը ներկայացման առաջին մասը կառուցել էր ֆեյսբուքյան ստատուսների վրա։ Երկրորդ մասի առանցքը Լևոնը, Ռոբերտը, Սերժը ու Նիկոլն էին(իր բառերով)։ Ինձ հատկապես դուր չեկավ այն, որ նա իջավ քուչի բայղուշի մակարդակից ցածր եւ ծաղրեց Աշոտյանի ճաղատությունը։ Քափսուլքահայուհին
կարող է

դա անել, սակայն արտիստը` ոչ։ Ամբողջ ընթացքում ծաղրելով Հայաստանի ղեկավարներին, նա վերջում արեց աններելին. էժան պոպուլիզմ կառուցեց վերջին պատերազմի ու զ ոհերի շուրջ։ Իհարկե իր փայ արտասուքը քաղեց հանդիսականից ու ենթադրում եմ, որ շատերը բավարարված

գնացին, բայց այն ինչ արեց Վարդանը, պղ ծության գագաթնակետն էր։ Կարող է ներկայացման հանդիսական ընկերներս, Վարդանի արվեստի սիրահարները (ես էլ էի նրանց շարքում մինչ այդ

ներկայացումը) նեղվեն այս գրառումից, բայց չարձագանքել չեմ կարող։ Հ.Գ. Վարդանը կարիք ունի կրթելու նաև իր քրիստոնյա հանդիսականին և հուշելու, որ աղոթքից հետո պարզապես չեն ծափահարում։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *