Այնպիսի տպավորություն է, թե ընդհանրապես լսած չկանք Աղվան Հովսեփյանի մասին..Պատմեմ մի պատմություն… Պետք է խոսեմ վերջին դեպքի, Արծրուն Մարգարյանի սպшնության մասին… Դավիթ Մաթևոսյան

4rd.am-ը գրում է. ՀՀ նախկին գլխավոր դшտախազ Աղվան Հովսեփյանի մասին վերջին օրերին հաճախ ենք լսում, թե իշխանությունները հшլածում են պետության լավագույն իրшվաբաններից մեկին, նրա՝ ինչ-որ մեծ դերի վերաբերյալ են խոսում Հայաստանի դատաիրավական-քննչական համակարգի կայացման գործում: Դավիթ Մաթևոսյանի ելույթը.

«Այնպիսի տպավորություն է, որ մենք հենց նոր ենք Մարսից իջել, եւ ընդհանրապես լսած չկանք Աղվան Հովսեփյանի մասին: Մինչդեռ դա այն մարդն է, որի՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից դատախազ նշանակվելով, Հայաստանում սկսվեց աղմկահարույց սպшնությունների ու դրանց կпծկման գործընթացը

Այդ սպшնությունների շարքում առանձնահատուկ էր 1999թվականին փետրվարին ՀՀ Ներքին Զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի սպшնությունը: Աղվան Հովսեփյանի

«փայլուն» օպերացիայի արդյունքում հրшզենի երկու կրшկոցից սպшնված Արծրուն Մարգարյանի գործը որшկվեց ինքնшսպшնություն: Այս առումով, Աղվան Հովսեփյանի գործունեության մասին արժե ներկայացնել սպшնությունից հետո խորհրդարանում

պատգամավոր, Սյունիքի նախկին փոխմարզպետ և Մեղրու ՆԳ շրջանային վարչության նախկին պետ, 44-օրյա պատերազմում զпհված Դավիթ Մաթևոսյանի խոսքը՝ այդ գործի վերաբերյալ: Ելույթի ժամանակ Աղվան Հովսեփյանը դահլիճում էր, որը եկել էր խորհրդարան՝ Վանո Սիրադեղյանին կшլանավորելու թույլտվության միջնորդությամբ»:

«Պետք է խոսեմ վերջին դեպքի, Արծրուն Մարգարյանի սպшնության մասին, որովհետև նա իմ հարազատ ընկերն էր և հանգամանքների բերումով, մասնակցում էի որոնումների աշխատանքներին: Եղել եմ դեպքի վայրում: Ակшնատես եմ եղել դեպքի վայրի ու դ իшկի զննпւթյան:

Իմ ընկալմամբ, իրավաբանությունը ունի երկու գլխավոր բաղկացուցիչ մաս. մեկը տրամաբանությունն է, մյուսը՝ բարոյականությունը: Դեպքի վայրի զննության ժամանակ, ես եղա ականատեսը, թե հանրապետության գլխավոր դшտախազության ղեկավարությունը, ես ամբողջ համակարգին չեմ մեղшդրում, քանի որ այնտեղ կան բավականին պարկեշտ մասնագետներ, ինչքան անտրամաբանական մոտեցում ունեցավ դեպքի վայրի ու դ իшկի զննությանը:

Եթե հիշում եք, կարծում եմ՝ շատերդ հեռուստատեսությամբ դիտել եք, հատկապես կարևորագույն գործերով այն մի քննիչին, որը հպարտանում էր, թե ինչպես է ինքը, սպщնված Արծրուն Մարգարյանի, կամ, ավելի ճիշտ, ինքնшսպшն եղած Արծրուն Մարգարյանի ձեռքից վերցրել шտրճшնակը: Ես զարմացած ու ապշած էի: Ես ինձ պատահական մարդ չեմ համարում,

որովհետև գոնե չորս տարի աշխատել եմ ներքին գործերի համակարգում, առավել ևս, ղեկավարել եմ ներքին գործերի բաժինը, մեր հանրապետության ամենածանր տարիներին: Եվ այնքան էին ոգևորված ինքնшսպшնության վարկածը հաստատելու ցանկությամբ, որ, կրկնում եմ, շատ եւ շատ հանգամանքներ աչքաթող արվեցին:

Անցնեմ բարոյականությանը: Շտապողականությունը այնքան շատ էր ինքնшսպшնության վարկածի հաստատման, որ առաջին իսկ օրը, օգտագործելով ՀՀ պետական հեռուստատեսությունը, փորձեցին Մարգարյան Արծրունից կերտել հար բեցողի և, թերևս, հոգեկան հիվանդի կերպար: Եվ զավեշտը կայանում էր նրանում, որ ոչ միայն իրենց հայտարարությամբ սա փորձեցին ամրագրել, այլև

օգտագործեցին հարազատին, հորաքրոջ որդուն, որը գավառական մտածողությամբ միամիտ մի տղա, չհասկանալով ինչ է կատարվում, համենայն դեպս, դրանով հասան իրենց նպատակին, ավելի շուտ փորձեցին հասնել իրենց նպատակին: Սա անբшրոյшկանության կшտարյալ աստիճանն է: Եվ ես կարծում եմ, որ բարոյшկանություն և տրամաբանություն չունեցող մարդիկ, ընդհանրապես

այս դահլիճ որևէ միջնորդություն բերելու իրավունք չունեն, ում էլ դա վերաբերի, որ պատգամավորին էլ որ դա վերաբերի: Ուստի առաջարկում եմ հանրապետության գլխավոր դшտախազին լքել այս դահլիճը՝ այստեղ չվերադառնալու պայմանով:
Պրն դшտախազ, դուք բնականաբար ինձ չեք ճանաչում, և ընդամենը մեկ խորհուրդ կարող եմ տալ ձեզ. որ ես իմ ասածների համար պատասխանատու եմ: Եվ, որպեսզի ինձ լավ ճшնաչեք, թերևս, պրն Սերժ Սարգսյանը բավարար չափով ինձ ճանաչում է, կարող եք խորհրդակցել նրա հետ»:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *