«Իլհամ Ալիևի այս դժգոհության տակ թաքնված է ՀՀ-ի համար շատ կարևոր ենթատեքստ». Արթուր Ղազինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանն Ադրբեջանից պահանջում է ազատե՞լ Գորիս-Կապան ավտոմայրուղին Ալիևը բո ղոքում է՝ ասելով, թե եթե հայերն ընդունում են, որ դա (Գորիս-Կապան ճանապարհի 21կմ) Ադրբեջանի տարածքն է, ինչ են ուզում իրենից:

1-ին ընկալումը դա Նիկոլ Փաշինյանի կողմից ադրբեջանական ագրե սիան լեգիտիմացնող վարքագիծն ու հռետորաբանությունն է, որից օգտվում է Ալիևը՝ իր առջև դրված պահանջներին հակադարձելու համար: Այն որ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագծի փոփոխությունը

հա նցագործություն է, շատ է խոսվել ու գրվել, նույնիսկ գլխավոր դատախազին ներկայացվել է հան ցագործության մասին հաղորդում՝ 0 հետևանքով:
Բայց Ալիևի այս դժգոհության տակ թաքնված է Հայաստանի համար շատ ավելի կարևոր ենթատեքստ. Ալիևից պահանջում են հեռանալ և ազատել Գորիս-Կապան ավտոմայրուղին, ինչից խիստ վրդոհվել է ֆեյք սուլթանը: Իսկ այս պահանջը, ըստ ամենայնի, ներկայացրել է

Իրանը, ում համար այս այվտոմայրուղին ունի ռազ մավարական նշանակություն՝ դեպի հյուսիս անխափան ելք ունենալու նպատակով: Փաստորեն Նիկոլի որոշմամբ այս ճանապարհը դեռ անցած տարվա դեկտեմբերին հանձնվել է Ադրբեջանին, իսկ Իրանը պետք է եռակի ջանքեր գործադրի իր հյուսիսային ելքն ադրբեջանցիներից ազատելու համար: Հ. Գ. Հին հայկական ասացվածք կա՝ մեկ հիմար քարը գցում է ձորը, հարյուր խելոք չեն կարողանում քարը հանել ձորից…»:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *