Հիմա Փորձեմ նկարագրել Գևորգին, որ լավ պատկերացնեք, թե ով է հիմա գտնվում Բաքվի բան տում… Մեսրոպ Պապիկյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանը գրում է. «Գե րության մեջ գտնվող Գևորգ Սուջյանի մասին… Վերջին 7 ամիսների ընթացքում ժամանակ առ ժամանակ փորձում էի անել այս գրառումը ու ամեն անգամ չէի

կարողանում վերջացնել։ Այժմ Փորձեմ նկարագրել Գևորգին, որ լավ պատկերացնեք՝ ով է հիմա գտնվում Բաքվի բան տում ։ Գևը, լինելով նախկինում բռնցքամարտիկ, ունի անկոտրում կամք և նպատակասլացություն ։ Չի

վախենում առաջինը լինելուց եւ չի հուսալքվում որևէ դժվարությանը հանդիպելիս։ Գևորգը մի առանձնահատկություն ունի՝ իր աչքերը միշտ փայլում են, մշտապետ դրական է տրամադրված ապագայի հանդեպ ու համոզված եմ, հիմա էլ այնտեղ նստած՝

նույն փայլող աչքերով է նայում ապագային։ Մի
գրառմամբ դժվար է նկարագրել իրեն, պիտի անպայման շփված լինեք հետը, որ պատկերացնեք։ Գևի հետ ծանոթացա, երբ ինքը ոգևորված լինելով 2018թվականի գործընթացներից, գլխավորել ու կազմակերպել էր Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի ցույցերն՝ ի աջակցություն ՀՀ-ում

տեղի ունեցող հայտնի գործընթացներին։ 2018-2019 թվականներին մի քանի անգամ ՀՀ էր եկել աջակցելու փոփոխություններին և ի վերջո իր ընտանիքի հետ միասին տեղափոխվեց մշտական բնակության։ Էստեղ ստեղծելով հասարակական կազմակերպություն՝ օգնում էր սոցիալապես դժվար կացության մեջ գտնվող ընտանիքներին, իսկ

պաերազմի օրերին միշտ առաջնագիծ աջակցություն տանում զինվորներին ու արցախցիններին ։ Երկար զրույցներ ենք ունեցել իր հետ՝ ՀՀ-ի ապագայի մասին։ Արյունը եռում էր մեջը, ոգևորված ուզում էր փոփոխություններ անել, չէր կոտ րվում, միշտ ելքեր էր փնտրում։ Եղե՛ք Գևի նման՝ եղե՛ք ուժեղ, մի՛ խեղճացեք, մի՛ հուսալքվեք։ Երբե՛ք…»։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *