Հոկտեմբերի տասնչորսից հետո գործատուները չեն կարող աշխատողներին չթույլատրել աշխատանքի, քանի որ… պարզաբապում է փաստաբանը

Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «ՔԱՂԱՔԱՑԻՆ ՏՈՒ ԳԱՆՔԻ ՄԱՏԵՐԻԱԼ ՉԻ ԿԱՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՏՎԱՍՏՈՒՄ Սիրելի հայրենակիցներ, Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 2018թվականի հունիսի տասնհինգին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ քաղաքացին տու գանքի

մատերիալ չի: Այսօր կներկայացնեմ ձեզ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալները 2017, 2018, 2019 ու 2020 թվականներին քաղաքացիների հանդեպ կիրառված ընդհանուր տուգանքների չափերի մասին: 2017թվականին- 4.579.961.000 ՀՀ դրամ, 2018թվականին- 4.019.250.000 ՀՀ դրամ, 2019թվականին.- 6.048.829.000 ՀՀ դրամ, 2020թվականին- 9.345.585.000 ՀՀ դրամ (ինը միլիարդից

ավել). Հետևությունները թողնում ենք ձեզ: Հոկտեմբերի յոլի հանրահավաքին շատ մարդ չեկավ, ամեննմարդ մտածում էր, որ իր փոխարեն հարևանը կգնա: Տեղեկացնում էինք, որ եթե հանրային մեծ պահանջ չձևավորվի, առաջ են տանելու պարտադրանքի գործընթացը: Քաղաքացին տու գանքի մատերիալ չէ ասելով ամենաշատն քաղաքացուն են տու գանում: Այս ՊՇՌ հետազոտության ու պատվաստման

պարտադրանքի մեջ էլ աբսուրդը կայանում է նրանում, որ տվյալ եղանակով իրենք չեն հասնում ռիսկային խմբերին՝ 60+ տարիքի անձանց, այլ ընկել են աշխատող մարդկանց հետևից: Աշխատողների մեծ մասը երիտասարդ կամ միջահասակ անձիք են, որոնք ռիսկային խմբերում չեն գտնվում: Այսինքն, այս վարչարարությամբ կառավարությունը չի հասնում իրական խնդիր ունեցողներին՝ թոշակառու

պապիկներին ու տատիկներին: Հոկտեմբերի տասնչորսից հետո, այս օրենսդրության պայմաններում, գործատուները չեն կարող աշխատողներին չթույլատրել աշխատանքի: Եթե չթույլատրեն, ուրեմն պետք է վճարեն դրա համար: Դա էլ են հասկացել ու հիմա աշխատանքային օրենսգրքի փոփոխության նախագիծ են շրջանառում: Հարգելի գործատուներ, Ձեզ վրա դրված չի պարտականություն, որ ստի պեք ձեր

աշխատողներին պատվաստվեն կամ էլ ՊՇՌ հետազ ոտություն անցնեն: Ձեզ վրա այդ մասով դրված է լոկ այս պարտականությունը՝ մեջբերում եմ (հավելված երեքից)՝ տնօրենի հրամ անով նշանակվում է կորոնավիրուսի տարածման կան խարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու ով ապահովում է՝ ախտահանման պրոցեսի, անձնակազմի կորոնավիրուսային

հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության մասին, անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումային կարգավիճակի ու բժշկական հակացուցումների մասին գրանցամատյանների վարումը: Եթե ձեր աշխատողը չբերեց որևէ փաստաթուղթ, ձեզ դրա համար չեն կարող տուգանել, եթե դուք գրանցամատյանները

լրացնում եք: Հիշեցնեմ, որ Ազատ կամք նախաձեռնությունը դեմ է պատվաստման պարտադրանքի բաղադրիչի դեմ: Մարդը պիտի գիտակցված որոշում ընդունի պատվաստվել, թե՝ ոչ: Եթե ձեր իրավունքները կխախտեն, ապա դիմեք մեզ: Հետևեք Ազատ կամք նախաձեռնության ֆեյսբուքյան էջին»: Իրավաբան.net

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *