ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Առանց թեստի կամ պատվաստման հարսանիքի մասնակցել չեք կարող. ՆՈՐ կանոններ կգործեն. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Եթե հարազատի հարսանիքին պիտի մասնակցեք, ապա առանց պատվաստման սերտիֆիկատի կամ ՊՇՌ թեստի բացասական եզրակացության չեք կարող: Առաջիկայում Հայաստանի Հանրապետության զվարճանքի վայրեր մուտք գործել պետք է լինի միայն ՊՇՌ թեստի բացասական եզրակացության կամ էլ պատվաստման սերտիֆիկատի առկայության

դեպքում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ ԱՆ-ն քն նարկում է զվարճանքի վայրեր մարդկանց թողնել պատվաստումը հավաստող սերտիֆիկատի ներկայացման կամ էլ բացասական ՊՇՌ թեստերի առկայության դեպքում։ Իմիջայլոց, օրեր առաջ պարզ դարձավ, որ հնարավոր է առաջիկայում դադարեցվի չպատվաստված քաղաքացիների բուժման

սուբ սիդավորումը։ Խոսքը մոտ ութ հարյուր հազար դրամի մասին է։ Սա, բնականաբար, քաղաքացիների կողմից վատ ընդունվեց: Այժմ էլ առողջապահության նախարարության թիրախում է հայտնվել ռեստորանային բիզնեսը։ Տեղեկացնենք, որ նախորդ տարի կորոնավիրուսի հետևանքով ռեստորանայաին ծա ռայությունների բնագավառը

բավականին շատ տու ժեց։ Ոլորտի մասնագետների խոսքերով, վն ասը հասել է 100-ավոր միլիոնների: «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը ArmLur.am-ի հետ զրույցում մտահո գվեց՝ շեշտելով, որ այս ընթացքում ՀՀ-ից հեռացել են բազմաթիվ բարմեններ, խոհարարներ: «Հանրապետությունը լքել է արդեն հարյուր հազար

մարդ, որից 15-20 հազարը մեր ոլորտի աշխատողներ են՝ բարմեններ, մատուցողներ, խոհարարներ, որոնք գնացել են ու այլ երկրում են աշխատանք, բախտ փնտրել: Գործարարներ են լքում ՀՀ-ն: Ռուսաստանի օրինակը իրենց համար պիտի պարզ լիներ. այս բնագավառը չի կարող վիրուսի տարածման աղբյուր լինել, հասարակական

սննդի ոլորտը ամենամաքուրն է: Ես նախարարին բարեկամական խորհուրդ եմ տվել, ասել եմ՝ գնացեք հասարակական տրանսպորտում ստուգում կատարեք, գնացեք զբաղվեք ձեր քաղաքական ուժի քաղաքական հավաքներով: Գնացեք օդանավակայան. երկիրը հայտարարաել է ստերիլ զոնա, որի ներսում ու դրսում կատարվում է վակխանալիա, այսինքն ստերիլ զոնայից դուրս

մարդիկ իրար գլխի հավաքված են, ներսում իրար գլխի հավաքված են: Բանը ռեստորանատորների բո ղոքին չի հասնելու, էստեղ ժողովուրդն է պայ քարելու, որ կարողանա նստել»,- ArmLur.am-ի հետ զրույցում անկեղծացավ Բարսեղյանը: Ի դեպ, զրույցի ժամանակ տեղեկացավ, որ առողջապահության նախարարությունը մինչ այս

հանդիպել է այս բնգավառի ներկայացուցիչների հետ: Քնն արկման թեման եղել է պարտադիր պատվաստումը. «Այդ պարտադրանքի համար էին կանչել, ասացին՝ ձեր աշխատողները գնան պատվաստվեն: Սակայն մենք ասացինք՝ դա իրավաչափ չէ, ինչպես կարող ենք մարդուն ստի պել գնալ պատվաստվել, սակայն դե այս մարդիկ սովոր են օրենքն անտեսել, եթե իրենց ինչ որ բան պետք է»: Մանրամասները դիտեք տեսանյութում:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *