ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ.. Աղետալի իրավիճակ․ զինվորները քնում են անձրեւի տակ. Politik.am

Politik.am-ը գրում է. «Գոծող իշխանությունները անգամ խայ տառակ պարտությունից եւ բանակը ջախ ջախելուց հետո են շարունակում խոսել նախկին իշխանությունների ժամանակ բանակում առկա որոշակի թերացումների վերաբերյալ։ Սա այն դեպքում, երբ այժմ առաջնագիծը գտնվում է խայ տառակ վիճակում։

Politik.am-ի ձեռք տակ են հայտնվել կադրեր Սյունիքի մարզի դիրքերից։ Ինչպես տեսանելի են այս կադրերից, զինծառայողները քնում են կացարանում, որը կառուցված է լաթի կտորներից։ Զինվորները, ինչպես հասկանալի է կադրերից, քնում են անձրեւի տակ։

Ահա սա այն ամենն է ինչ արել են բանակի համար իշխանությունները վերջին մեկ տարվա ընթացքում։ Զինվորների կացարանի մեղմ ասած անմխիթար վիճակը պա տերազմից հետո պաշտպանության նախարար դարձած Վաղարշակ Հարությունյանի եւ գործող նախարար Արշակ Կարապետյանի աշխատանքի հետեւանքն է։

Փաշինյանի կառավարությունը, ըստ էության, տապալել է բանակը վերականգնելու խնդիրն ամբողջապես ու անգամ տարրական կենցաղային խնդիրները լուծված չեն։ Այս ամենին գնահատական պետք է տա հանրությունը։

Ներկայացված կադրերը նաեւ խոսուն վկան են այն մասին, որ այս իշխանությունները որեւէ կերպ չեն ամրարցրել առաջնագիծը եւ ըստ էության նպատակ էլ չունեն սահմանների պաշտպանունակությունը բարձրացնել»։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *