Լսում ես Հնդկաստանի ԱԳ նախարարի խոսքը Հայաստանի եւ հայերի մասին, հետո լսում ես «մեր» ԱԳՆ-ի խոսքը ու ապիկարությունը կաթում ա էդ խոսքից… ասեմ՝ ինչու… Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանը գրում է. Ձախ կողմում դիվանագետ է՝ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին։ Աջ կողմում դիլետանտ է՝ ՀՀ ԱԳ նախարար միրզոյանը։ Լսում ես 1,3 մլրդ. բնակչություն ունեցող երկրի ԱԳ նախարարի խոսքը Հայաստանի եւ հայերի մասին, թե ինչ մանրամասն ա խոսում հայ ժողովրդի մասին, Հնդկաստանում

ստեղծած նրանց մշակույթի, դրա պահպանման մասին։ Շնորհակալական խոսք ա ասում հայերին՝ հնդիկ ուսանողներին ընդունելու համար և այլն, և այլն, հետո լսում ես «մեր» ԱԳՆ-ի խոսքը ու ապիկարությունը կաթում ա էդ խոսքից. ստանդարտ տեքստեր, անիմաստ մեջբերումներ ու 0 դիվանագիտական միտք։

Այս երկուսը կոլեգաներ են։ Այս 2-ն էլ պետք է որ դիվանագիտական կրթություն ստացած լինեին, որ իրենց իրավունք վերապահեի ներկայացնել իրենց երկրի արտաքին քաղաքականությունը։ Ջայշանկարին քաղաքագիտություն է ուսումնասիրել Դելիի

համալսարանում, Դոկտորի գիտական աստիճանի ունի, 22 տարեկանից դիվանագիտական ծառայության մեջ է։ ԱԱԾ-ի հետ համագործակցած և «Օմեգա» կեղծանունով հայտնի միրզոյանը միջակ կարողությունների տեր պատմաբան է, ով այս պաշտոնին է հասել միմիայն զոռբայության,

փողոցում ծ եծ ուտելու եւ լիքը իր պես անգետ ու ապաշնորհ մարդկանց քվեների շնորհիվ։ Ամեն անգամ ես ամոթի խորը զգացում եմ ունենում, երբ ինձ եւ իմ երկիրը ներկայացնում են սրանց պես միջակությունները, սրանց պես մար տնչող ապիկարները։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *