Վանոյին չեմ ճանաչել, մի երկու անգամ տեսել եմ, ու վերջ.. Իհարկե, էսօրվա մեր կո րուստների ֆոնին էդ մի կո րուստը, մի տեսակ, կորչում ա, որովհետև մենք…. Հենրիկ Պիպոյան

Հենրիկ Պիպոյանը գրում է. Ես Վանոյին չեմ ճանաչել, չեմ ճանաչել որպես մարդ, չեմ ճանաչել որպես քաղաքական գործիչ, չեմ ճանաչել որպես նախարար։ Ոտքի վրա կանգնած լսել եմ 88–ի հանրահավաքներին, իսկ 90-ականներին կար ժամանակ, երբ ես ի պաշտոնե ամեն օր շփվում էի

իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ, սակայն նրա հետ առիթ չի եղել շփվելու. մի երկու անգամ տեսել եմ, և վերջ։ Նրա մասին վատն էլ եմ լսել, լավն էլ, շատ վատն էլ, շատ լավն էլ, սուտն էլ, ճիշտն էլ, սակայն չեմ իմացել՝ ինչին հավատամ, չեմ իմացել, քանզի չեմ ճանաչել։ Ինքս էլ, երբեք, ոչ լավն եմ ասել, ոչ վատը։ Գիտեմ, որ ազգի կեսը

նրա հետ բրուդենշաֆտ խմել ա, վի ճել ա, մասնակցել է պետական գործերին, դրա համար էլ մարդիկ իրենց իրավունք են վերապահում ինտիմ մանրամասներ պատմելու նրա մասին, քննադա տելու, հա յհոյելու, սակայն ես միշտ սիրել եմ մենակ խմել։ Իսկ գրածներն առիթ ունեցել եմ կարդալու։ Հատուկ չեմ փնտրել, որ կարդամ,

սակայն հաճախ աչքովս ընկել են նրա գրած կարճ և երկար ստեղծագործությունները։ Լեզուն, խոսքը ինձ հարազատ են եղել, մտքերը՝ շատ մոտ։ Հասկացել եմ, որ որպես գրող և մտավորական՝ նա էն քչերից մեկն ա, որի կարիքը մենք ունենք։ Երբեմն մի քիչ քամահրանք և բացառիկության ձգտում եմ նկատել նրա տողերի տակ, սակայն, որ անկեղծ ասեմ, տեղին ա եղել՝ տեղին և ժամանակին։ Դրա համար

էլ՝ ցա վում եմ, որ կորցրինք նրան. մեզ պետք են այդպիսի մտավորականներ։ Բնականաբար, էսօրվա մեր կորուստների ֆոնին էդ մի կորուստը, մի տեսակ, կորչում ա, այդքան չի նկատվում։ Մենք սերունդ ենք կորցրել։ Էսօրվա մեր հերոսն անանուն երիտասարդն ա, որը կարող էր և՛ Վանո դառնալ, և՛ Անդրանիկ, և՛ Վարդան Մամիկոնյան, կարող էր և՛ Կոմիտաս դառնալ, և՛ Թումանյան, և՛ Վիկտոր

Համբարձումյան, սակայն գերադասեց հրաժարվել իր շանսից, զոհել իր ապագան, զո հել իր կյանքը, որ մենք ապրենք, և մեր երեխաները միայն նրա անանուն հավաքական կերպարն են հիշելու։ Սակայն ամեն մի կորուստ իր տեղն ունի, և հազվագյուտ, տաղանդավոր, ըմբոստ գրող և մտավորական կորցնելն էլ է մեծ կորուստ մեզ համար։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *