Հրապարակվել է ձայնագրությունը. Ահա, թե ինչ է ասել ուսուցիչը դասի ժամանակ Փաշինյանի հասցեին

Ինչ է ասել ուսուցիչը դասի ժամանակ Փաշինյանի հասցեին. ձայնագրություն Hraparak.am-ը գրում է. Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցչին մեղա դրանք է առաջադրվել դասաժամին աշակերտների ներկայությամբ

վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռ նություն գործադրելու հրապարակային կոչեր։ Պատմության ուսուցիչը հայտարարել է, թե Փաշինյանին պետք է սպ անել, նրան ու նրա ընտանիքին պետք է հրապարակում վա ռել: Այս մասին իրազեկում է Դատալեքս տեղեկատվական համակարգը։

Տեղի ունեցած դեպքի վերաբերյալ ամիսներ առաջ եւս որոշակի հրապարակումներ են եղել եւ դեռ այն ժամանակ համացանցում էր հայտնվել ուսուցչի մասնակցությամբ ձայնագրությունը, որը ներկայացնում ենք։

Ըստ մեղադրանքի՝ Հակոբ Թելմանի Գրիգորյանը, աշխատելով Երևան քաղաքի Հր. Քոչար 29 հասցեում գործող Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ

հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, յոթերորդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի

անդամների նկատմամբ արել է բռն ություն գործադրելու հրապարակային կոչեր, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպ անել, նրան ու նրա ընտանիքին պետք է հրապարակում վա ռել։

Գրիգորյանին մեղադ րանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226․2 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշն ամանք հարուցելը՝ բռն ություն գործադրելով կամ դա գործադրելու սպա ռնալիքով։ Հակոբ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։
Ձայնագրությունը՝ ստորև

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *