Հիշեցի նախորդ տարվա նոյեմբերի 9-ին հաջորդող իրադարձությունները, երբ «հայրենասերները» կո տրում, գետնին էին գցում ՀՀ Դրոշն ու Զինանշանը։ Այս արարքների նպատակը հասկացա վերջերս… Հայկ Ստեփանյան

Հայկ Ստեփանյանը գրում է. «Նոյեմբերի 9֊ին իրենց համար հարմար պահ էր ստեղծվել Պետությունը կործ անելու, առաջ քաշած միտքը իրագործելու համար» Հայկ Ստեփանյան. «Երեկ վարչապետը պատասխանելով զլմ-ների հարցերին ասաց, որ իր վարչապետության տարիների ամենածանր հար վածը եղել է այն, որ դրոշը գետնին գցած պաշտոնյային աշխատանքից հեռացրել է, եւ Հայաստանում վիրտուալ բու նտ է սկսվել դրա դեմ:

Այդ հայտարարությունը լսելով հիշեցի նախորդ տարվա նոյեմբերի իննին հաջորդող իրադարձությունները, երբ ՀՀ կառավարության և պետական այլ շենքերում հայտնված «հայրենասերները» կո տրում, գետնին էին գցում և շենքերից դուրս էին հանում ՀՀ Դրոշն ու Զինանշանը։

Ինձ համար անտրամաբանական այս արարքների իմաստն ու նպատակը հասկացա վերջերս, երբ դիտեցի ՀՀ 2֊րդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձի մամլո ասուլիսը։ Վերջինս ՀՀ Դրոշով և Զինանշանով շրջապատված դահլիճում առաջ քաշեց միութենական պետություն ստեղծելու գաղափարը։ Սա ըստ իս ուղղակի անարգանք էր Հայաստանի Պետության ու դրա պահպանման համար կյանքը զո հվածների նկատմամբ։

Հասկացա, որ նոյեմբերի 9֊ին իրենց համար հարմար պահ էր ստեղծվել Պետությունը կործ անելու, առաջ քաշած միտքը իրագործելու համար։ Հենց այս տրամաբանությամբ շենքերից հանվում էին մեր Եռագույնն ու Զինանշանը։ Փաստորեն տեղն էին ազատում, այլ դրոշ ու զինանշան տեղադրելու համար։

Ահա այսպես կարող էր կործ անվել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը…» գրել է իր էջում Հայկ Ստեփանյանը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *