Իմ մասին ինչ-որ բան գրող յուրաքանչյուր ոք պիտի պատասխան տա։ Գիտե՞ք այդ վիրտուալ զինվորիկների ինչն է հետաքրքիր. երբ հերթական էշությունը դուրս տալուց ընկերներիդ խնդրում են, որ.. Վահրամ Թոքմաջյան

Վահրամ Թոքմաջյանը գրել է.
Վերջին իմ գրառումը փակել եմ ընկերներիս հորդոր-խնդրանքով։ Ճիշտ են արել։ Վերջին շրջանում աշխատում եմ մարդկանց վատություն չանել, մարդկանց մասին մենակ լավը խոսել։ Ընդհանրապես հասել եմ մի շեմի, երբ ամեն բան վերարժևորման

կարիք ունի։ Հարցազրույցներ գրեթե չեմ տալիս, յուրաքանչյուր տիպի քաղաքական բանսարկությունների մեջ չեմ մտնում։ Սակայն արի ու տես, կան մարդիկ, որոնք փորձում են մեղվի փեթակ առանց ցանց մտնել։ Չի կարելի։ Բնականաբար ինձ հեշտ է հունից հանելը նման

մեթոդներով, սակայն յուրաքանչյուր սուտ ստանալու է համարժեք պատասխան։ Գիտե՞ք մենք ինչու ենք նաև այա օրին։ Ո՜չ իշխանության, ո՜չ ընդդիմության ստերը չեն արժանացել համապատասխան` ստո րացվող վերաբերմունքին։ Սուտը և կեղծիքը քանդել են մեր տունը։ Կշարունակեն քան դել։ Շատ մարդիկ տարբեր խմբերի կողմից թիր ախավորվել են ամենաէժան մեթոդներով և մենք չենք աջակցել, իսկ

այդ մարդիկ պաշտ պանվելու ունակություն չեն ունեցել։ Մի քանի ամիս առաջ, ես հստակ որոշել եմ, որ իմ մասին ինչ-որ բան գրող ամեն ոք պետք է պատասխան տա։ Գիտե՞ք այդ վիրտուալ զինվորիկների ինչն է հետաքրքիր. երբ հերթական էշությունը դուրս տալուց հետո հայտնվում են դիմացդ`Ու պատասխան չունեն։ Մաքսիմում

ընկերներիդ են խնդրում, որ չծե ծես։ Ցանկացած ոք պետք է պատասխան տա իր ասած ամեն հրապարակային խոսքի, հասարակությանը մանի պուլացնելու կամ հերթական սթ րեսին ենթարկելու համար։ Եթե ուժային կառույցներն ունակ չեն, ուրեմն կգործի սոցիալական մաքրումը։ Ինչ վերաբերվում է իմ դասերին. Ես խիստ ուսուցիչ եմ և դա բոլորը

գիտեն։ Սիրում եմ հրահրել բանավ եճեր ու լավ եմ անում։ Սիրում եմ, երբ սովորողները մտածում են ու դրդում եմ դրան։ Մի անգամ է եղել, երբ ես սովորողից հրաժարվել եմ։ Ու դա ինձ հետ կապված չի եղել, Սակայն այդ սովորողի հետ մենք հիմա լավագույն հարա բերությունների մեջ ենք։
Ավելին` Ութ տարի առաջ, Գևորգ Հակոբյանի հետ, մենք ներդրեցինք ուսուցիչ ընտրելու փորձը։ Սովորողն

է ընտրում, թե որ ուսուցչի մոտ դասի գնա։ Հրաշալի է։ Ես շատ վաղուց ներկա-բացակա չեմ անում ու գնահատականներ չեմ նշանակում, քանզի կարծում եմ` կրթության հիմքում փոխվստահությունն է։ Հ. Գ. 1918-ի մայիսի 28-ին ՀՀ-ի անկախություն չի հռչակվել։ Եթե որևէ մեկը ցույց տա հավաստող փաստաթուղթ, ուրեմն հրապարակային պատրաստ եմ վա ռել դիպլոմս։ Հ. Գ. 2 Շնորհակալ եմ բոլոր այն անձանց, որոնք ազնիվ են մնացել և նաև ինձ դիտողություններ են անում։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *