Վաղը մեկ էլ տեսար БТР-ներով ադրբեջանցիք մտան Երևան… ես առաջարկում եմ դառնալ վարչապետ և անել հետևյալը… Հրանտ Բագրատյան

Ոչ մի ապաշրջա փակում չի լինելու, թուրքերը բացելու են կոմունիկացիաներն ու փակեն և դա անելու են անընդհատ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ապաշրջա փակման տնտեսական օգուտներին։

«Թուրքերն ուզում են այս պետությունը խե ղդել»,– ասաց նա։ Հրանտ Բագրատյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը առանց երկար-բարակ մտածելու Գորիսից Կապան ճանապարհները տվել է, առանց ասելու՝ դե դու էլ մինչեւ Նոյեմբերյան սահմանը ստորագրությամբ ճանաչի. «Սա «լոխ»-ի

տրամաբանություն է: Եթե ես հիմա մի բան տալիս եմ, ինչու չեմ ասում՝ դե դու էլ ստորագրի այն, ինչն ինձ է մնում: Սա ոչ պրոֆեսիոնալիզմ է: ՀՀ նախագահի և Նիկոլ Փաշինյանի դավա ճանական գործունեության պատճառով հայտնվել ենք կեղ տի մեջ»,– ասաց նա՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։

«Այս ծանր ժամանակ ես առաջարկում եմ ինձ։ Մենք խնդիր ունենք երկիրը փրկելու, չզարմանաք, որ վաղը մեկ էլ տեսար БТР-ներով ադրբեջանցիք մտան Երևան։ Տարածքներին հաջորդելու է փախ ստականների վերադարձի հարցը։ Հիմա ես ասում եմ, ասելու են՝ հուշում է, իբր Ադրբեջանը Թուրքիայի հետ խելք չունեն, սպասում են Բագրատյանը իրենց սովորեցնի»,–ասաց նա:

Հարցին, թե ինքն ինչ է առաջարկում, Բագրատյանը պատասխանեց. «Քեզ ի՞նչ, կդառնամ վարչապետ, կասեմ քայլերը: Քայլերը կան, ես այսօր թույլ չէի տա, որ սահմանին թեկուզ մեկ մետր մտնեին մեր հողը: Տար միջուկային թափոնները թափի դեմները ու ասա՝ կորի գնա էստեղից: Էրդողանն ասում է՝ հեսա ատո մային զե նք կունենանմ, կտեսնեք, ինչ է լինելու, իսկ դու ուզում ես «տիկինավարի» դրա դեմ պայ քարե՞ս»:

Նախկին պարչապետը նշեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը միջուկային զե նքի մասին է խոսում, թող իմանա, որ Հայաստանն ունի միջու կային թափոններ. «Մենք մտել ենք պերմանենտ պա տերազմի մեջ, որը գուցե տևի տասնամյակ, քսանամյակ, մենք ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Թուրքիայի հետ չենք ունենալու վերջնական խաղաղություն առաջիկա 5-10 տարում »,–ասաց նա։ Տեսանյութ՝

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *