Պարո՛ն Ալիև, հասկացա՞ր, թե ինչ կլինի հետագա սանձարձակ պահվածքի դեպքում, եթե ոչ, ապա բացեմ մի շարք փակագծեր․․․Վլադիմիր Սոլովյով

Նախ ներկայացնենք երեկվա եռակողմ հանդիպման փաստաթուղթը Հայերեն թարգմանությամբ. Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Ալիևը, ու ՌԴ նախագահ Վ.

Պուտինը 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում հանդիպել ու քննարկել ենք 2020 թվականի նոյեմբերի իննի հայտարարության կատարման ընթացքը, ինչպես նաև 2021 թվականի հունվարի տասնմեկի հայտարարությունը տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափ ակման մասին։ Վերահաստատել ենք

մեր հանձնառությունը հետագա հետևողական իրականացմանը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի ու 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանմանը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման։

Մենք պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020 թվականի նոյեմբերի իննի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների հնարավորինս շուտ լուծմանը։ Մենք նշել ենք ռուսական խաղաղապահ համակազմի կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։

Մենք պայմանավորվեցինք քայլեր ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին կայունության ու անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ ու գործը տանել դեպի ԱՀ-ի ու Հայաստանի Հանրապետության միջև պետական ​​սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը` Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ՝ կողմերի խնդրանքով:

Մենք բարձր ենք գնահատել Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, որը ստեղծվել է 2021թ.-ի հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների ու ՌԴ փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։

Մենք ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացելու համար կոնկրետ նախագծերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։
Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը

Ադրբեջանի Հանրապետության եւ ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման շահերից ելնելով: Հшյտնի hեռուստшմեկնաբшն Սոլпվյովն անդրшդшրձել է այս hանդիպմшնն ու hետшքրքրի փшկшգծեր բшցել․․ Շարունակությունը դիտեք ստորև տեսնյութում՝

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *