150 միլիոն ԱՄՆ դոլար. ահա այսքան գումար են ՀՀ քաղաքացիները պարտվել միայն բուքմեյքերական դուքյաններում 2021. գիտեք՝ սրանք ինչ գումարներ են… Վազգեն Զոհրաբյան

Վազգեն Զոհրաբյանը գրում է. 150 միլիոն ԱՄՆ դոլար. ահա այսքան գումար են ՀՀ քաղաքացիները պարտվել միայն բուքմեյքերական դուքյաններում 2021 թվականին ՀՀ տարածքում:

3,2 տրիլիոն դրամ միայն հունվարից նոյեմբեր ամիսներին հայաստանցիները խաղադրույքներ են արել առցանց կազինոներում։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ սա ի՞նչ թիվ է՝ երկու միլիարդ դոլար… այո՛, այո՛, երկու միլիարդ։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ուր է գնում մեր ազգային հարստությունը։

Այն գումարները, որ պիտի ծախսվեին կրթության, տնաշինության, ընտանիքի բարեկեցության, առողջության վրա, պարզապես վատնվում են հիմար զբաղմունքի և մոլախաղերի վրա։ Ի՞նչ է սա, եթե ոչ ղումարբազություն (դրա համարժեք հայերեն գրական բառը շատ մեղմ է հնչում)։

Մեր քթի տակի ազգային սպա ռնալիքները չենք նկատում աշխարհաքաղաքական ու տիեզերական սպառ նալիքներից ենք խոսում: Քանի՜ տուն է քա նդվել, քանի՜ ընտանիքներ են ավե րվել, քանի՜ մարդ է իրեն կյանքից զրկ ել, քանի՜ երեխաներ են դժբախտացել…

Մեր ազգի սպառ նալիքները եկեք փնտրենք հենց մեր ազգի մեջ, ու ուրիշներին չմեղադրենք մեր սեփական դժբախտության մեջ, երբ սեփական ձեռքերով սեփական ազգն ու սերունդն ենք ապականում, սեփական տունն ենք քան դում։ Թե չէ` պադյեզդը կեղտոտ ա, Հիտլերը տեղում չի…

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *