Պարոն Ղազինյան, երբ դուք անհայտ ճանապարհով միլիոններ էիք վաստակում, Վիլեն Գաբրիելյանը զինվորների համար դե ղորայք էր հայթայթում, գիտե՞ք ինչու, որովհետև… Միքայել Միքայելյան

Միքայել Միքայելյանն իր էջում գրել է.
«Ես իրեն երբեք չեմ ճանաչել ու առիթ էլ չեմ ունեցել ճանաչելու, քանի որ մենք տարբեր մոլորակներում ենք գտնվել մեր կյանքում». Ա. Ղազինյան: Այո՛ պարոն Ղազինյան, դուք լիովին իրավացի եք: Դուք

չէիք կարող երբեք հանդիպել Վիլեն Գաբրիելյանին, քանի որ Ձեր մոլորակները տարբեր էին: Դուք զբաղվում էիք գիտությամբ, իսկ Վիլեն Գաբրիելյանը պայ քարում էր ՀՀ-ում անարդարությունների ու ապօր ինությունների դեմ: Դուք միլիոններ էիք

վաստակում անհայտ ճանապարհներով, իսկ Վիլեն Գաբրիելյանը զինվորների համար դե ղորայք էր գտնում, գիտե՞ք ինչու, քանի որ Ձեր խմբակցության ղեկավարի պահած բանակում սահմանին կանգնած զինվորը ուներ դե ղորայքի խնդիր: Չնայած, դուք որտեղի՞ց պիտի իմանայիք բանակի

խնդիրների մասին, երբ երբեք զինվորական համազգեստ չեք կրել ու բնական է, որ հինգ ամիս լինելով պաշտ պանության հանձնաժողովում ոչ մի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեք եկել, նույնիսկ՝ աշխատանքային քննարկումներին չեք մասնակցում: Իսկ համաշխարհային

գիգանտներին, կարծում եմ, որ լավ կճանաչի ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը քսանվեց տարի ղեկավարող ձեր հայրը, քանզի միայն ֆենոմենալ մարդիկ կարող են իրենց անուն ազգանունները ճիշտ գրել չկարողանալով՝ գերազանցությամբ այդ ֆակուլտետը ավարտել:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *