«Փաշինյանին համալսարանից շպրտեցին դուրս, որովհետեւ խարդավանքներով էր տարված… ասացին՝ տղա ջան…». Ղազինյան

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնարկեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ԵՊՀ-ում պատերի տակ ծվարել ու կաշառք է ստացել:

Ղազինյանը հարցրել էր՝ պատրա՞ստ է Նիկոլ Փաշինյանը վերահաստատել իր խոսքերը, որ առանց Արցախի Հայաստան չկա։ Aravot.am-ն այսօր Արթուր Ղազինյանին հարցրեց՝ ինչպե՞ս կարձագանքի Փաշինյանի մեղադրանքին, որ կաշառք է ստացել եւ եթե զրպա րտել է վարչապետը, չի՞ պատրաստվում

նրան դատի տալ: Ղազինյանը պատասխանեց. «Որպեսզի հասկանաք Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակը, պետք է ուշադրություն դարձնեք բովանդակային՝ հայկական շահից խորը, լուրջ, հարցին ի պատասխան նրա բարբաջանքները: Նորից դարձավ շարքային զրպ արտող լրագրող:

Երեւի ձեզ վիրա վորում եմ դրանով, բայց նա դարձավ հերթական խեղաթ յուրման, զրպ արտության, անհիմն մեղադ րանքների …եւ վերջին պահին ասաց՝ փաստեր չունեմ: Եթե դու փաստեր չունես, նշանակում է զրպարտում ես: Եթե մարդուն մեղադրում ես 15-20$-ով դառել ես միլիոնատեր,

հասկանո՞ւմ ես ինչի մասին է խոսքը: Այդ մարդը անտագո նիզմ ունի, ԵՊՀ-ի հետ կապված լուրջ հոգեկան կոմպլեքս ունի: Դե իրեն համալսարանից հանեցին շպ րտեցին դուրս, որովհետեւ խարդա վանքներով էր տարված, իր հիմնական գործը թողած՝ քաղաքական «մուտիլովկեքով» էր զբաղված համալսարանում, ասացին՝ տղա ջան, դե հերիք է արդեն, արդեն չափերդ անցնում ես: Իր

վարքագծի հետ կապված իրեն համալսարանից դուրս թողեցին: Հիմա ինքը համալսարանն ա տում է եւ իշխանության գալու առաջին օրվանից գործի է դրվել համալսարանը կազմաքա նդելու, որպես կրթօջախ, մայր բուհ վերացնելու իր առաքելությանը: Նա վրե ժ է լուծում համալսարանից: Եվ որ պահին տեսնում է համալսարանականի, իր մոտ երեւի նյարդային համակարգը ջղաձգվում է»:

Հարցին՝ երբ իշխող ուժից մեկին զրպարտում, վիր ավորում են, դիմում են դատարան, չե՞ք պատրաստվում հայց ներկայացնել Փաշինյանի դեմ. «Եթե որոշեք Նիկոլ Փաշինյանի ամեն զրպարտանքի դեմ դատարան գնանք, փաստորեն պիտի ամեն բանուգործը թողնենք, դատարաններից դուրս չգանք: Մարդը ուրիշ բան անել չգիտի, իր ամբողջ կյանքում

զբաղվել է դրանով, եղել է կեղծ, ստախոս, մանի պուլյատոր, որեւէ բովանդակության մեջ չի մտել, արտաքին էֆեկտի վերնագիր հորինելով՝ ապրել է ամբողջ կյանքը: Իր քաղաքական գործունեությունը վերնագիր հորինելն է եղել: Հիմա ինքը մտածում է,

որ լավ վերնագիր է հորինել, թերթերը կգրեն, որ համալսարանական կաշա ռակերը եկել հարցնում է Արցախի՝ հայկական լինելու մասին: Մոտավորապես սա է՝ դատարկաբանություն, որին ես շատ կոպիտ պատասխանեցի: Ասաց՝ չունեմ փաստեր: Եթե չունես, ինչու ես հիմար-հիմար խոսում»:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *