ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց. Նա հայտարարություն է տարածել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը. «1990-ական թվականների սկզբին աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների արդյունքում մեր ժողովրդին մեծագույն հնարավորություն ընձեռվեց ստեղծել իր անկախ պետությունը: Մեր առաքելությունը ոչ թե մի դրոշը մի ուրիշով փոխարինելն էր, այլ՝ կառուցել պետություն, որը դարեր անց վերստին կապահովի

հայերի անվտ անգությունը, առաջընթացն ու բարգավաճումը: Ընդգծում եմ՝ անկախ պետության գոյության հիմնական իմաստը պատաս խանատվություն ստանձնելու և կրելու կարողությունն է, երբ ինքներս ենք հասկանում, որ միայն մենք ենք, որպես մեկ միասնական մարմին, սեփական հաղթանակներ կերտողն ու սեփական

պարտությունների մեղ ավորը: Այդպիսի պատմական հնարավորությամբ ոգևորված՝ ես, ինչպես և իմ շատ հայրենակիցներ, նվիրվեցի այդ առաքելությանը: Տարբեր պատճառներով այս կամ այն շրջաններում իմ մասնակցության ակտիվությունը փոխվում էր, սակայն ես չէի դադարում հավատալ մեր վերջնական համազգային հաջողությանը: Ու հենց դա էր ՀՀ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկությանը

համաձայնելու իմ գլխավոր շարժառիթը: Ընդունելով այդ կարևոր որոշումը՝ ես ելնում էի ինձ արված առաջարկությունից, ըստ որի՝ նախագահական նոր ինստիտուտը ունենալու է գործիքներ ու հնարավորություններ՝ ազդելու արտաքին քաղաքական ու տնտեսական, ներդրումային քաղաքականության վրա, Սփյուռքի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային ասպարեզում համազգային շահերը առաջ մղելու ու նոր գիտակրթական ու

բարձր տեխնոլոգիական միջավայր ձևավորելու համար: Որոշ ժամանակ անց տեղի ունեցան 2018թ. ապրիլ-մայիսյան… Կարող է հարց առաջանալ՝ ինչու՞ ես հրաժարական չտվեցի այդ պահին: Պատասխանն ակնհայտ է՝ այն պատասխանատվության պատճառով, որը ես վերցրել էի ինձ վրա՝ ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը: Ես պիտի անեի ինձնից կախված ամեն ինչ՝ բացառելու ներքին պառակտման հետագա

խորացումը, հնարավոր բա խումները, որոնք կարող էին հանգեցնել չափազանց բացասական հետևանքների: Ես նաև ձգտում էի իմ երկարամյա գործի շնորհիվ ձեռք բերած հեղինակությունը, կապերը ու իմ միջազգային քաղաքական ու տնտեսական ներուժը ծառայեցնել ուժեղ և կայուն պետականության կառուցմանը: Նորից կարող է հարց ծագել, թե ինչու՞ Նախագահը չկարողացավ ազդել

այն քաղաքական իրադարձությունների վրա, որոնք մեզ հասցրել են այսօրվա համազգային ճգ նաժամի: Պատճառը նորից ակնհայտ է՝ համապատասխան գործիքների պակասը, գործիքներ, որոնցով ցանկացած պետական պաշտոնյայի օժտում է միմիայն մեկ փաստաթուղթ՝ Սահմանադրությունը: Հենց ներկայիս Հիմնական օրենքի մեջ են թաքնված մեր որոշ կարևոր խնդիրների արմատները: Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ Նախագահը

ստ իպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևիցէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև ենթադրում է մի ինստիտուտի գերակայություն մյուսի հանդեպ, Սփյուռքի հայտնի մասնագետների համար ստեղծում է խոչընդոտներ՝ պատմական Հայրենիքի պետական ինստիտուտների կառավարմանը մասնակցելու համար, ու այլն: Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, սակայն ոչ

բովանդակությամբ: Իմ առաջարկության իմաստը ու նպատակը եղել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին (խորհրդարանականից կիսանախագահականի կամ նախագահականի) անցնելը, այլ՝ զսպումների ու հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ ստեղծելը: Առանց դրա դժ վար է խոսել նշանակալից ձեռքբերումների մասին, քանզի առաջընթացի ու հաջողության հնարավոր է հասնել միայն կանխատեսելի ու ներդաշնակ համակարգի

պայմաններում: Ես Ուրախ եմ, որ ստեղծվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը: Ես հուսով եմ, որ, ի վերջո, սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան, ու հաջորդ նախագահն ու նախագահական ինստիտուտը կկարողանան աշխատել ավելի հավասարակշռված ու համակարգված միջավայրում: Մենք ապրում ենք

յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, ուր Նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա: Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել էն օրենքների վրա, որոնք համարում է պետության ու ժողովրդի համար ոչ նպատակահարմար:
Իրականություն, երբ Նախագահի հնարավորությունները ընկալվում են ոչ թե որպես առավելություն երկրի համար, այլ՝ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես

իրենց սպառնացող վտ անգ: Իրականություն, որտեղ Նախագահը իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել ի նպաստ համակարգային ներքին ու արտաքին քաղաքական խնդիրների լուծման: Իրականություն, ուր աշխարհը գտնվում է մշտական տուրբուլենտության գոտում, բայց Նախագահը սահմանադրական գործիք չունի՝ օգնելու իր երկրին: Իրականություն, որտեղ պետության գլուխն ու երբեմն նաև նրա ընտանիքը թի րախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից: Վերջիններս էնքան էլ

հետաքրքրված չեն նախագահական ինստիտուտի կողմից ի շահ պետության իրականացված ձեռքբերումներով, ինչքան իմ անցյալով, դավադրության զանազան տեսություններով ու միֆերով: Իմ անձի նկատմամբ այդ «մտահոգվածությունը» դուրս է գալիս նաև բարոյականության սահմաններից՝ վերջնական արդյունքում ուղղակիորեն բացասաբար ազդելով առողջության վրա: Ես շատ երկար եմ մտածել ու որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց

հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Էդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ ու բխ ում է որոշակի տրամաբանությունից: Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի ու ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին ու արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա: Մեր երկրի համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների և դա վադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության

ուշադրությունը կարևորագույն խնդիրներից: Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածված,կշռադատված ու բովանդակալից գործողություններ: Թե չէ մենք՝ ողջ աշխարհի հայությունը, չենք հասնի մեր առաքելության նպատակին ու կհայտնվենք պատմության լուսանցքում: Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք: Վերջում ուզում եմ առանձնակի երախտագիտություն հայտնել մեր քաղաքացիներին ու Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ երկրի համար այս

բարդ ժամանակներում հաստատակամություն, տոկունություն, համբերատարություն ու արիություն ցուցաբերելու համար: Առանձնահատուկ շնորհակալություն մեր քաջարի բանակի զինվորներին ու սպաներին, խոնարհումս մեր Հայրենիքի համար իրենց կյանքը զո հաբերած հերոսների ընտանիքներին: Շնորհակալ եմ նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի բոլոր աշխատակիցներին ու պետական կառույցների իմ գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար»:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *