Մեզ ոտքի հանող բացառիկ ազդակը էլի մնաց ներքաղաքական ճղճղոցի ստվերում՝ մատնելով ամենանողկալին, պատերազմի ցավը կրողին արդեն չնկատելու ցինիզմը… Մնում է հարցնել, թե… Նվեր Մնացականյան

Հայաստանում ապրելու նոր ալգորիթմը բախվել է էգոիզմին Անցած շաբաթվա գլխագիրը պետք է լիներ պատերազմում զինվոր կորցրած ու մեկ տարի անց երեխայի սպասող քսանյոթ մայրերի մասին տեղեկությունը։ Բայց՝ ոչ․ մեզ ոտքի հանող այդ

բացառիկ ազդակը էլի մնաց ներքաղաքական ճղճղոցի ստվերում՝ մատնելով ամենանող կալին, պատերազմի ցավը կրողին արդեն չնկատելու ցինիզմը, մինչդեռ հենց նրանք են այսօր դառնում Հայաստանում ապրելու նոր ալգորիթմը։ Մնում է

հարցնել, այսպիսի պա տերազմից հետո ում են պետք բանակցային հետմ ահու մանիֆեստները, թե ով ինչ է բանակցել, ինչ հերոսականությամբ է բանակցել և ինչու չի հաջողել ոչինչ։ Եթե որևէ բանակցող հաջողեր, այս պատերազմը չէր լինի։ Իսկ եթե խնդիրը բանակցողի կենսագրությունն ու

կառավարման հետագիծը փրկելն է, այդ բանակցային ժառանգություն կոչվածն ամեն մեկն իր հարմարավետությամբ թերթելու փոխարեն հրապարակեք, ընդ որում՝ ամեն մեկն իր ունեցածը ու վերջ դրեք ժամանակ մսխող այս ներկայացմանը։ Պատերազմն ավարտվել է, իսկ հաջորդ կռ վի համար այդ արխիվն այլևս պիտանի չէ։ Պատկերացնում եք,

եթե թուրքական մեջլիսում Հայաստանի հետ բանակցողին ասեին դա վաճան ու լրտ ես, ինչ կհետեվեր դրան։ Իսկ եթե կարծում եք, թե իշխանությանն ու պետությանը վար կաբեկելը նույն բանն է, ուրեմն ամբիցիոզ արձանաշինությունն ու եկեղեցիներ կառուցելը որպես քավության թատրոն՝ կեղծ կուռքերի այսպիսի էգոիզմով, կմնա միակ դեկորացիան ձեր վա րկաբեկած պետությունից․․․

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *