«Հայտնի է, թե երբ կսկի գործել հանրային սննդի վայրերում ծխախոտի օգտագործման արգելքը».Անահիտ Ավանեսյանը ՄԱՆՐԱՄԱՍՆԵԼ է

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել 2021 թ.-ին կատարված աշխատանքները, խոսել անելիքների մասին: Հաշվետու տարում` Վիրա վոր զինծառայողներին տրամադրվող բժշկական օգնության և վերականգնողական բժշկական

ծառայությունների ծավալն ընդլայնվել է, պետական հատկացումները` աստիճանաբար աճել: Շարունակվել է COVID-19-ի դեմ պայքարը. բժշկական օգնության տրամադրումը ուղեկցվել է պատվաստումային գործընթացի կազմակերպմամբ` թե՛ պոլիկլինիկաներում, թե՛ շարժական կետերի ու արտագնա պատվաստումային խմբերի միջոցով:
Պետության

կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով շարունակվել են ուռուցքաբանական հիվանդությունների, գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների, ինչպես նաև սրտի անհետաձգելի վիրահա տական ծառայությունների տրամադրումը:

Բնակչության ռիսկային խմբերում իրականացվել է շուրջ 440 հազար սքրինինգային հետազոտություն: Մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը երեք մարզերում: Ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող շահառուների ցանկը` ներառյալ 44-օր պատերազմի հետևանքով զո հվածների ծնողները:

Առողջ ապրելակերպի խթանում, ծխախոտի դեմ պայքարի օրինագծի դրույթները աստիճանաբար ուժի մեջ են մտնում: Մարտի 15-ից կսկի գործել հանրային սննդի վայրերում ծխախոտի օգտագործման արգելքը։

Առաջին անգամ Հայաստանում բացվել է մանկական քաղցկեղի առաջին պալիատիվ ծառայությունը և պալիատիվ բժշկական օգնության բաժանմունքը՝ 5 մահճակալով: Բացվել է միջազգային պահանջներին համապատասխան մանկական հոգեբուժական՝ 12 մահճակալով բաժանմունքը, շահագործման է հանձնվել Սևանի մանկական վերականգնողական կենտրոնը:

Առողջապահական համակարգում մեկնարկել և իրականացվել են նախադեպը չունեցող ծավալի շինարարական աշխատանքներ: 2022թ.-ին աշխատանքներ կտարվեն մի շարք ուղղություններով` Առողջության համապարպակ ապահովագրության ներդրում Առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումներ

«STROKE» գլխի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընդլայնում Բարեփոխումներ` մանկաբուժության ոլորտում Էլեկտրոնային առողջապահության համակարգի բարելավում Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարություն

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *