Այս պատերազմը գնալով լուրջ աղետ է դառնում բոլորիս համար, եւ հնարավոր է իրադարձությունների հետեւյալ զարգացումը… Արամ Դիլանյան

Արամ Դիլանյանը գրում է. Այս պատերազմը գնալով լուրջ աղետ է դառնում բոլորիս համար, եւ հնարավոր է իրադարձությունների հետեւյալ զարգացումը.

-Ուկրինացիները կորցնում են իրենց շեները, մի մասը դառնում է գաղթական եւ պանդուխտ, մյուսները հայտնվում են ծայր աստիճան աղքատության մեջ.

-Ռուսները կորցնում են իրենց ռեսուրսները ու աղքատանում, դրանից երկրում ծագում են խռովություններ, քաղաքացիական պատերազմներ, հայտնվում են զ ինված ավա զակախմբեր, սկսվում է թա լանը եւ ավե րածությունները, Ռուսաստանը

վերադառնում է 1917 թ.-ին եւ դառնում «Կարմիր հսկա», այսինքն՝ կյանքի վերջին փուլին հասած աստղ (մեջբերումը աստղագիտությունից է), ուստի եւ դառնում է վտա նգավոր հարեւանների համար, հատկապես՝ Եվրոպայի։

-Տու ժվում է նաեւ Հայաստանը, քանի որ բոլոր մեծ իրարանցումներից մենք միշտ էլ տու ժված ենք դուրս գալիս։ Սա է «հայի հետին խելք»-ը կամ «հայի բախտ»-ը։ Ուստի՝ պետք է պահպանել չեզոքությունը մինչեւ վերջ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *