Մինչ ուկրաինական պшտ երազմը Ալիեւի այցը Մոսկվա պայմանավորված էր ռուսներին խոստանալով, որ իրեն… Արգիշտի Կիվիրյան

Արգիշտի Կիվիրյանն իր էջում գրել է.
Ակնհայտ է, որ անգլոսաքսերը Ռուսաստանի Դաշնության կյանքը էլ ավելի բարդացնելու համար կփորձեն լուրջ խնդիրներ ստեղծել էն տարածքներում, ուր կան ռուսական զորքեր եւ դրանք այս կամ այն գործառույթ են

իրականացնում։ Այսինքն, Սի րիայում, Լիբիայում, Աբխազիա-Օսիայում ու Արցախում։ Դա հենց հասկանալով, ու ամեն անգամ մանրադրամ լինելուց խուսափելու համար Վրաստանը գլխանց ասաց, որ ինքը պաս, ու ոչ միայն չմիացավ հակառուսական սանկցիաներին, այլև թույլ չտվեց, որ վրացի կամավորները մեկնեն կռ վելու Ուկրաինա։ Պարզ է

Նաեւ, որ Թուրքիան փակեց Դարդանելը առավել շատ նրա համար, որ ռուսները էլ չկարողանան ծովով մատակարարել Սի րիայում տեղակայված իրենց ԶՈՒ-ին՝ հարմար պահին Անկարան կփորձի ավելացնել այնտեղ իր ազդեցության տածքները, հրահ րելով նոր ար յունահեղություն ու փորձելով

սահմանափակել ռուսների ազդեցությունը։ Արցախյան ճակատում էլ իրավիճակը կարող է շատ անսպասելի թե ժանալ՝ չնայած ակնհայտորեն մինչև ուկրաինական պատ երազմը Ալիեւի այցը Մոսկվա պայմանավորված էր ռուսներին խոստանալով, որ իրեն խելոք ու կանխատեսելի կպահի, սակայն չկա

ոչ մի երաշխիք, որ ռուսների, Ուկրաինայում տոտալ խրվելու և ինչ-ինչ անհաջողությունների դեպքում ադրբեջանա-թուրքական դաշինքի քավոր Բրիտանիան չի փորձի Արցախում «փչացնել» ռուսներին, որեւիցէ սադրանքից հրահրելով ռազ մական գործողությունների վերսկսում։ Ամեն բանը կախված կլինի թե ինչպիսին կլինեն ռուսների հաջողությունները կամ էլ անհաջողությունները Ուկրաինայում…

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *