Նորություն չի, որ Հայաստանյան նախկին իշխանությունները արտերկրում Ալիևի հետ հանդիպումների ընթացքում ամեն բան անում էին վերջինիս հաճոյանալու համար, իսկ Հայաստանում … Սերիկ Գևորգյան

ՍերիկԳևորգյանը գրում է. Նորություն չի, որ Հայաստանյան նախկին իշխանությունները արտերկրում Ալիևի հետ հանդիպումների ընթացքում ամեն բան անում էին վերջինիս հաճոյանալու համար, իսկ Հայաստանում ջանք չէին խնայում նույն Ալիևին ամենավերջին բառերով քննադատելու համար։

Նման քաղաքականություն էին որդեգրել թե Ռոբերտ Քոչարյանը, և թե Սերժ Սարգսյանը։ Միայն այն, որ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ ամեն անգամ խոստանում էին վերադարձնել Արցախի յոթ շրջանները, իսկ Հայաստանում ամենավերջին հայհոյանքներն էին հնչեցնում նրանց հասցեին, ովքեր թեկուզ մի սանտիմետր հող կտային

Ադրբեջանին, արդեն իսկ ի ցույց է դնում վերջիններիս երեսպաշտությունը։ Ահա’ 2011 թվականի մարտի հինգին Սոչիում եռակողմ հանդիպման ժամանակ արված մի լուսանկար, որտեղ Սերժ Սարգսյանը լիաթոք քրքջում է Ալիևի հետ, բայց ամեն ինչ այդքան տխուր չէր լինի, եթե դրա նախորդ օրը սահմանին զո հ չունենայինք։

Սոչիի այս հանդիպման նախօրեին Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանցի դիպու կահարի կր ակոցից զո հվել է Ղարաբաղի Պաշտպանության բանակի 20-ամյա զինծառայող Գրիգոր Շախկանյանը:

Չնայած սահմանին զո հվածը երևի ամենավերջին բան էր, որ կարող էր այդ պահին հետաքրքրել Սերժ Սարգսյանին, կարևորը Ալիևի հետ լիաթոք քրքջալն էր։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *