Ահա, թե երբ կնշվի Զատիկն այս տարի. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, 2022 թվականին նշվելու է ապրիլի տասնյոթին։ Այն նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղ քերից ու վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից ու մա հից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմ ինը իջեցրին խաչից

ու դրեցին վիմափոր գե րեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամն ու Սողոմեն, գնացին գե րեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, բայց զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գե րեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին

երկու հրեշտակ ու ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մե ռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Հարության լուրը կանայք հայտնեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության ու հավատի հիմքը: «Եթե մե ռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Ու եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը,

իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14): Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում Ճրագալույցի Ս. Պատարագ է մատուցվում, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում ժամերգություն է կատարվում, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց»

ավետիսով, ասում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։ Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության ու նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար ար յունը, որն էլ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, քանի որ ձուն օրինակ է աշխարհի», ու ինչպես իմաստուններն են ասում.

«Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի ար յունը: Ու մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր անընդմեջ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք»

բառից: Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու ու Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը: Հինանց շրջանը վերջանում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, ու զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ողջ աշխարհով: ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵ ՌԵԼՈՑ: ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *