Արցախի հոսանքազրկումն ու գազազրկումը ապշերոնյան տե ռորիստ-դիկտատորի կողմից միայն թիր ախում արցախահությանը չունի։ Դրա թիր ախն այս պահին հետևյալն է… Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրում է. Արցախի հոսանքազրկումն ու գազազրկումը ապշերոնյան տե ռորիստ-դիկտատորի կողմից միայն թիր ախում արցախահությանը չունի։ Դրա թիր ախն այս պահին առավելապես ռուս խաղաղապահներն են ու Ռուսաստանը։

Բաքվում կարծում են, թե ճիշտ են «կարդացել», որ Դոնբասի ճանաչման ողջունումը Արցախում, Արցախի խորհրդարանում բռնազավ թված տարածքների ճանաչումը, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պա տերազմը սատարող ակցիան դեդոբաբոյի հուշարձանի մոտ չէր կարող տեղի ունենալ, եթե Ռուսաստանը դրան դեմ լիներ…

Բաքվում դա «բռնված» համարեցին, երբ Ռուսաստանը հայտարարեց Սիրիայից, Արցախից Ուկրաինա ուղարկված հումանիտար օգնության մասին’ Արցախը թվարկելով ճանաչված պետությունների շարքում, Նագորնո Կարաբախ
ձեակերպումով, կարծես շեշտելով ռուսական

պատկանելությունը, ինչը բերեց Ադրբեջանի ՊՆ մակարդակով կոշտ պատասխանի, որում շեշտվում էր, որ ռուսները ժամանակավոր են գտնվում այնտեղ, հընթացս կատարելով շփման գծում լարվածությունն ուժգնացնող գործողություններ։

Բաքուն կարծես գործարքի գորգի վրա է հրավիրում Մոսկվային’ պատկերացնելով, որ Կրեմլի գլուխը խառը կլինի Ուկրաինական պա տերազմով ու ստիպված կլինի զիջել, ու եթե Մոսկվան քաղաքական կապի տուլյացիայի վերջնագիր է ներկայացնում Կիևին, ինքն էլ 5 կետանոց կապի տուլյացիոն պահանջներ է միջնորդավորված փոխանցում Երեւանին ու լսեցնում Կրեմլին…

Թե որտեղ ու ինչպես կհանգուցալուծվի Մոսկվայի ու Բաքվի միջեւ այս’ այլես տեսանելի դիմակայությունը, դեռ բարդ է կանխատեսել… Իսկ արցախահայության հետ հոսանքազրկված ու գազազրկված է նաեւ ռուսական խաղաղապահ կորպուսը…

Առայժմ Մոսկվան այդքան թույլ չէ, որ զիջի դիրքերն ու Ադրբեջանին նվիրի 44-օրյա պա տերազմիիր պրիզը։ Թե ինչ կլինի վաղը, դա ցույց կտա ուկրաինական թատերաբեմը… Կուլ կտա Կրեմլն իր հոսանքազրկումն ու գազազրկումը?. միարժեք պատասխան չունեմ, քանի որ Մոսկվան և ավելի խոշոր բաներ է կուլ տվել, և ահավոր փոքր բաների համար պա տժել….

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *