Էկոնոմիկ քաոսում հայաստանցու եկամուտները, չեն աճի այն արագությամբ, ինչ արագությամբ փոխվում են փողի ու գների ինդեքսները։ Ուրիշ ինչ է պետք, հասկանալու համար, որ … Նվեր Մնացականյան

Նույնիսկ Բիլ Գեյթսը չի կարողանա հայկական հաց աճեցնել: Հայաստանի տեխնոլոգիական տարածքում մեծ ոգևորություն է ռուս-ուկրաինական հակամար տության հետևանքով։ Անվիճելի է, թե հայկական այթին այս խավարում լուսավոր հարթակներից մեկն է, որտեղ օտարը կարող է տեղ զբաղեցնել։ Սակայն մեծ է հավանականությունը, որ այդ

ժամանակավոր բիզնես թրենդը կարող է չեղարկել հայկական գյուղի առջև դրված հրատապ խնդիրը։ Մինչդեռ դեպքերի այսպիսի ընթացքը գոնե մեզ հրամայում է թողնել դատարկ խոսքերը, գնալ գյուղ, գտնել հաց մշակողին, որովհետև պարենային կոլապսը, որ սպա ռնում է մեզ շրջապատող

աշխարհին, հաստատ չի ների Հայաստանի անգործությունը՝ պարապ հողերի ու կորուսյալ ջրի տեսքով։ Պարզ է, չէ, որ այս էկոնոմիկ քաոսում հայաստանցու եկամուտները, ինչպիսի խթաններ էլ լինեն դրսից, չեն աճի այն արագությամբ, ինչ արագությամբ փոխվում են փողի ու գների ինդեքսները։ Ուրիշ ինչ է պետք, հասկանալու

համար, որ ջուրն ու հացը երբեք այթի արտադրանք չեն դառնա, անգամ Բիլ Գեյթսի երաշխավորությամբ։ Ժամանակը չէ ազգային անվտանգության այսպիսի բեռով միայն կատարել հաշվարկները, որտեղ հողոտ ու տանջահար կնճիռներով հողագործը գոնե չի ստորադասվի սպիտակամաշկ եւ ուղեղային փայլով ապրողներին։ Հիմա նավթի ու գազի համար է,

հաջորդ բա խումն այս մոլորակում լինելու է ջրի համար։ Ուկրաինական ցնցումը հենց դա է հուշում։ Այնպես որ, եթե վաղը ձեր տան փոքրիկը հաց ուզի, հո չեք դիմելու համակարգչին, անմշակ դաշտերի ու մեր ջրերով հեռացող Արաքսի ետնանկարով․․․ Նվեր Մնացականյան

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *