Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ԵՐՋԱՆԻԿ ԱՊՈՒ՞Շ, ԹԵ՞ ԴԱՎԱԴԻՐ. Նայում ես ՀՀ ԱԳՆ կոչեցյալի երջանիկ դեմքին, Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը և մտածում՝ չէ՞ որ այդ լայն ժպիտը վերագրվում է նաև մեզ
բոլորիս։ Օտարի համար էս պատկերը նշանակում է, որ հայ ժողովուրդը զուրկ է տարրական ազգային արժանապատվության զգացումից։ Նա մոռացել է ցեղաս պանությունը, իր կո րսված հայրենիքը, քառասունչորս օրյա պատ երազմը, հազարավոր
զո հերին, տա ռապող Արցախը և սահմանամերձ գյուղերը։ Ցանկացած օտար գործիչ, լրագրող կգիտակցի, որ «առանց նախապայմանների» արտահայտությունը նշանակում է, որ հայկական կողմը համաձայնել է թուրք-ադրբեջանական
տանդեմի, այդ թվում Ադրբեջանի կողմից երեկ առաջադրված հինգ վերջնագիր-պայմաններին, հանուն «խաղաղության»։ Իսկ թե որոնք են ճիվաղի ու նրա ճիվաղիկների երազած «խաղաղության» պայմանները, պարզապես սար սափելի է
պատկերացնել։ Իսկ արդյո՞ք նրանք ճիշտ չեն։ Չէ՞ որ այս ամեն ինչը մենք բոլորս հանդուրժում ենք։ Առանձին հայտարարությունները, դժ գոհ գրառումներն, ոնց սույն գրառումը, հայ հոյանքները ոչինչ չարժեն, այլ միայն ինքնաարդարացումներ են»։